RootsTech 2018 համաժողովը հազարավոր
մարդկանց հրավիրում է Սոլթ Լեյք Սիթի

Ընտանիքի բացահայտման օր

Նորություններ

RootsTech 2018 համաժողովը հազարավոր մարդկանց հրավիրում է Սոլթ Լեյք Սիթի

Նախագահ Օուքսը և նրա կինը համաշխարհային լսարանի հետ կիսվում են ընտանեկան պատմություններով

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահության Նախագահ Դալլին Հ. Օուքսը և նրա կինը՝ Քրիստենը, գլխավոր ելույթ ունեցողներն էին շաբաթ օրը կայացած հանրահայտ «Ընտանիքի բացահայտման օր» միջոցառման ժամանակ:

 

«Մենք բոլորս Աստծո՝ մեր Երկնային Հոր մեծ ընտանիքի մի մասն ենք»,- ասաց Նախագահ Օուքսը: «Մենք բոլորին հրավիրում ենք FamilySearch (Ընտանեկան պատմության) միջոցառմանը, որն ապրող ընտանիքների ամենամեծ համաշխարհային հավաքն է:

«FamilySearch-ը (Ընտանեկան պատմությունը) նման է մի սուրբ դարպասի, որը բացվում է դեպի երկինք»,- ավելացրեց Քույր Օուքսը: «Մեր ընտանիքների պատմությունները, միավորվելով ճշմարիտ վարդապետության հետ, ստեղծում են մի հզոր համադրություն, ինչը բնականաբար տանում է դեպի տաճար»:

Ամենամյա այս իրադարձությունը Միացյալ Նահանգներից և տասնյակ այլ երկրներից այստեղ է բերել ծագումնաբանությամբ զբաղվող սկսնակներին և փորձագետներին: Այս տարվա թեման էր՝ «Միացեք, դարձեք մի մասը»:

Թոմ Ռիդը՝ Ընտանեկան Պատմության միջազգային կազմակերպության համաշխարհային օգնության բաժնի տնօրենը, ասաց, որ մասնակիցները հնարավորության ունեն կապվել իրենց զարմիկների հետ FamilySearch’s Family Tree (Ընտանեկան տոհմածառ) հավելվածի միջոցով:

«Մենք ցանկանում ենք, որ մարդիկ այստեղից հեռանան այնպիսի զգացումով, կարծես՝ իրոք կապ են հաստատում մարդկանց հետ, երբ զբաղվում են ընտանեկան պատմության աշխատանքով, և երբ ճանաչում են ուրիշներին»,- ասաց Ռիդը:

Հիմնական զեկուցողների թվում էին նաև Սթիվ Ռոքհուդը՝ FamilySearch International (Ընտանեկան պատմության միջազգային կազմակերպության) Գլխավոր Գործադիր տնօրենը, Հենրի Լյուիս Գեյթս Կրտսերը՝ Ալֆոնս Ֆլեթչեր Համալսարանի պրոֆեսորը և Հարվարդի Համալսարանի Աֆրիկյան և Աֆրիկյան Ամերիկյան հետազոտությունների Հատկինս Կենտրոնի տնօրենը, ինչպես նաև Սքոթ Համիլթոնը՝ օլիմպիական ոսկե մեդալակիրը, ով բեմից ներկաների հետ կիսվեց իր բազմաշերտ կյանքի փոքր պատմություններով:

Համիլթոնն ասաց. «Այսօրվա իմ ելույթի հիմնական թեման հետևյալն է՝ ընտանիքը միայն արյունակցական կապ չէ: Ընտանիքը այն մարդիկ են, ովքեր քո կյանքում են, հիմա քո մասին հոգ են տանում, ովքեր ներս են մտնում, երբ ծնողներից մեկը դուրս է գալիս: Ովքեր պատրաստ են հարմարվել քեզ և հոգ տանել քո մասին ամեն օր: Սա է ընտանիքը»:

Չորս օր տևած համաժողովի ընթացքում Ընտանեկան պատմությունով խանդավառված մարդիկ մասնակցեցին ավելի քան 200 միջանկյալ նիստերի: RootsTech-ի այլ ակտիվիստներ չորեքշաբթի օրը մասնակցեցին ընդարձակ ցուցասրահում կայացած նորարարությունների և ավելի քան 200 ցուցանմուշների ցուցահանդեսի դիտմանը:

Համաժողովն ավարտվեց շաբաթ օրը երեկոյան «My Family, Mi Herencia» («Իմ ընտանիքը, Իմ ժառանգությունը») երաժշտական ներկայացմամբ: Բեմադրությունը, որի հիմնական թեման էր՝ «Luz de Las Naciones» («Ազգերի լույսը»), տեղի ունեցավ Տաճարային Հրապարակի համաժողովների կենտրոնում: Ավելի քան 1000 մարդուց բաղկացած դերախումբը փառաբանեց Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի և Եվրոպայի մշակույթները:

Ունկնդիրներին ներկայացվեցին նաև ժամանակակից երաժշտական ներկայացումներ, որոնցում ներգրավված էր այնպիսի ձայնագրող արվեստագետ, ինչպիսին է Ալեխանդրո Մելեսիոն: «Երգերից մեկը կոչվում է «Հիշիր ինձ», քանի որ այս իրադարձության թեման կենտրոնանում է ժառանգության վրա, և կապված է նրա հետ, թե ով ենք մենք և որտեղից ենք ծագում: Ես կարծում եմ, առնվազն ինձ համար, ուղերձը ամեն անգամ պարզապես միաբանություն է փոխանցում․ փոխանցում է այն միտքը, որ մենք բոլորս մեծ ընտանիք ենք՝ անկախ այն բանից, թե որտեղից ենք ծնունդով, և բոլորիս համար տեղ կա այստեղ, անկախ նրանից, թե որտեղից ենք գալիս»:

Դուլչե Բենջամինը կրում է շատ գլխարկներ, օգնելով բեմադրել «Իմ ընտանիքը, Իմ ժառանգությունը» ներկայացումը: Որպես ծրագրի համակարգող, երգիչ և պարող, նա ներկայացումը տեսնում է շատ տեսանկյուններից: 

«Մարդկանց համար շատ ավելի հետաքրքիր է տեսնել մշակույթը. երբ դուք տեսնում եք այն պարի միջոցով, դուք տեսնում եք գեղեցիկ հագուստների և տարբեր դարաշրջանների միջոցով»,- մեկնաբանում է Բենջամինը, ով ասաց, որ ծրագիրը կենտրոնանում է տարբեր սերունդների վրա: «Դուք կտեսնեք երեխաների, կտեսնեք, ինչպես են տատիկներն ու պապիկները միասին պարում ընտանիքով: Եվ ես կարծում եմ, որ ծրագիրը հենց սրա մասին է՝ միատեղել ընտանիքները ու հասկանալ՝ ինչպիսին են ընտանիքները ներկայումս և ինչպիսին էին անցյալում»:

Զգեստավորող մասնագետ Դենիս Գարսիան երկար տարիներ աշխատել է «Luz de Las Naciones» («Ազգերի լույսը») ծրագրի վրա: Եվ, չնայած բեմադրությունը հովանավորվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, Գարսիան սիրում է հիշեցնել բոլորին ընդգրկվել այսպիսի ծրագրերում, ինչպիսին էլ որ լինի նրանց աշխատանքը կամ հասարակական դիրքը: «Սա այն է, ինչ մենք ձգտում ենք ցուցադրել համայնքին , … պարտադիր չէ, որ դուք լինեք Եկեղեցու անդամ այս ցուցադրման մեջ ներգրավված լինելու համար: Դուք պարզապես պետք է ցանկություն ունենաք կիսվելու ուրիշների հետ ձեր տաղանդով»:

Դիտեք ներկայացումը lds.org/latino2018 հղումով՝ անգլերենով, իսպաներենով և պորտուգալերենով:

Գլխավոր նիստերի տեսանյութերը և այլ իրադարձություններ կարելի է գտնել RootsTech կայքում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.