2018 թ. հոկտեմբերի Գերագույն
Համաժողովի ավարտին հայտարարվեց
տասներկու տաճարների մասին

Նորություններ


Ներկայումս գործող, հայտարարված կամ կառուցման փուլում գտնվող տաճարների թիվը գերազանցում է 200-ը։

 

188-րդ Կիսամյա Գերագույն Համաժողովի ավարտին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հայտարարեց 12 նոր տաճար կառուցելու մասին: Բացի նրանից, որ սրանք մեկ օրում հայտարարված ամենամեծ թվով տաճարներն են, այս լուրը հաղորդում է նաև Վերջին Օրերի Սրբերի գործող, հայտարարված կամ կառուցման փուլում գտնվող տաճարների ընդհանուր թիվը՝ 201: Ուղիղ 18 տարի առաջ, մեկ շաբաթվա տարբերությամբ, Եկեղեցին ավարտվեց իր 100-րդ տաճարը:

Նոր տաճարները կլինեն հետևյալ վայրերում.

Մենդոզա, Արգենտինա

Սալվադոր, Բրազիլիա

Յուբա Սիթի, Կալիֆորնիա

Պնոմպեն, Կամբոջա

Պրայա, Կաբո Վերդե

Յիգո, Գուամ

Պուեբլա, Մեքսիկա

Օքլենդ, Նոր Զելանդիա

Լագոս, Նիգերիա

Դավաո, Ֆիլիպիններ

Սան Խուան, Պուերտո Ռիկո

Վաշինգտոն Քաունթի, Յուտա

«Տաճարների շինարարությունը և պահպանումը կարող է չփոխել ձեր կյանքը, բայց տաճարում անցկացրած ձեր ժամանակն անշուշտ կարող է փոխել ձեր կյանքը»,- ասաց Նախագահ Նելսոնը: «Նրանց, ովքեր երկար ժամանակ բացակայել են տաճարից, ես հորդորում եմ պատրաստվել և, որքան հնարավոր է, շուտ վերադառնալ այնտեղ։ Ապա, ես հրավիրում եմ ձեզ երկրպագել տաճարում և աղոթել, որպեսզի խորապես զգաք Փրկիչի անսահման սերը ձեր հանդեպ, որ բոլորդ կարողանաք ստանալ այն վկայությունը, որ Նա շարունակում է ղեկավարել այս սուրբ ու հավերժական աշխատանքը»:

Այս 12 հայտարարված տաճարները հասցնում են ամբողջ աշխարհում գործող տաճարների ընդհանուր թիվը (159) և հայտարարված կամ շինարարության փուլում գտնվող տաճարների թիվը (42) 201-ի:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.