Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Քվենթին Լ. Քուքի
այցը Հայաստան

Նորություններ

Հոկտեմբերի 26-ից 28-ը Հայաստանը այցելեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Քվենթին Լ. Քուքը: Նրան ուղեկցում էին Արևելյան Եվրոպայի Տարածաշրջանի Նախագահ Ջեյմս Բ․ Մարտինոն և խորհրդական Քրիստոֆել Գոլդենը։ Իր այցի ժամանակ Երեց Քուքը հանդիպում ունեցավ Հայաստանում ծառայող Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու լիաժամկետ քարոզիչների և տեղի անդամների հետ։ Այցելության ընթացքում Երեց Քուքը ելույթով դիմեց Հայաստանի անդամներին, ուսուցանեց Հիսուս Քրիստոսի ավետարանը և օրհնեց ժողովրդին։

 

Նշենք, որ Երեց Քվենթին Լ. Քուքը հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 2007թ. հոկտեմբերի 6-ին: Նա կանչվել է որպես Բարձրագույն Իշխանավոր 1996թ. ապրիլին: Նա ծառայել է Երկրորդ Քվորումում, Առաջին Քվորումում և Յոթանասունի Նախագահությունում:

Որպես Յոթանասունական նա ծառայել է Ֆիլիպինների Տարածքային Նախագահությունում, որպես Խաղաղօվկիանոսյան կղզիների և Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան տարածքների նախագահ, ինչպես նաև քարոզչության բաժնի գործադիր տնօրեն:

Եկեղեցում Բարձրագույն Իշխանավոր կանչվելու ժամանակ նա եղել է Sutter առողջապահական համակարգի փոխնախագահը: Նախկինում նա եղել է Կալիֆորնիայի առողջապահական համակարգի նախագահը և գործադիր տնօրենը: Մինչ այդ, նա եղել է Սան Ֆրանցիսկոյի Բեյ տարածքում գտնվող իրավաբանական կազմակերպության իրավաբան և ղեկավար գործընկեր: Նա եղել է մի շարք առևտրային և շահույթ չհետապնդող կազմակերպությունների խորհրդի անդամ:

Երեց Քուքը ծառայել է Եկեղեցում որպես եպիսկոպոս, ցցի նախագահ և խորհրդական՝ Սան Ֆրանցիսկո Կալիֆորնիա ցցում, որպես Տարածաշրջանի Ներկայացուցիչ և Տարածքային Իշխանավոր Հյուսիսային Ամերիկայի արևմտյան տարածքում: Երիտասարդ տարիքում նա ծառայել է Անգլիա միսիայում:

Նա Յուտա նահանգի Լոգան քաղաքից է: Քաղաքական գիտությունների բակալավրի աստիճանը ստացել է Յուտայի Պետական Համալսարանում, իսկ իրավագիտության դոկտորի աստիճանը ստացել է Սթենֆորդի Համալսարանում:

1962թ. նոյեմբերի 30-ին նա ամուսնացել է Մերի Գադիի հետ: Նրանք ունեն երեք զավակ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.