Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հիմների գիրքը
և Մանկական երգարանը կվերանայվեն

Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հիմների գիրքը
և Մանկական երգարանը կվերանայվեն

Կկազմվի մեկ հիմների գիրք և մեկ մանկական երգարան բոլոր լեզուներով

Նորություններ

Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Հիմների գիրքը և Մանկական երգարանը կվերանայվեն

Նոր սրբազան երաժշտություն աշխարհասփյուռ անդամների համար

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սրբազան երաժշտություն պարունակող երկու գրքերը շուտով նշանակալի փոփոխությունների կենթարկվեն։  Եկեղեցու ամբողջ աշխարհի ղեկավարներին նամակ է ուղարկվել, որում հայտարարվել է երկրպագության ծառայությունների ընթացքում օգտագործվող Հիմների և Մանկական երգարանի վերանայման մասին։

 

Երգերի նոր հավաքածուները կպատրաստվեն հաջորդ մի քանի տարիների ընթացքում՝ միավորելով անդամներին, և կհամապատասխանեն ամբողջ աշխարհի անդամների կարիքներին։ Ընտրված նյութերը կընդգրկեն հիմնական հիմներն ու երգերը, որոնք ուսուցանում են ավետարանի վարդապետությունը:

Առաջին Նախագահության ղեկավարությամբ ձևավորվել են հանձնախմբեր ներկայիս հիմները և մանկակական երգարանը վերանայելու նպատակով։

Կկազմվի մեկ հիմների գիրք և մեկ մանկական երգարան, որոնցում կներկայացվեն նույն հիմները և երգերը բոլոր լեզուներով։ Ի լրումն տպագիր գրքերի, կձայնագրվեն հիմների և երգերի նոր աուդիոտարբերակներ։ Երաժշտությունը մատչելի կլինի առցանց, երբ նոր գրքերը լույս տեսնեն: Ազգային օրհներգերը ընդգրկված չեն լինի տպագիր հիմների գրքում։

Սրբազան երաժշտությունը Վերականգնման վաղ օրերից սկսած միշտ կարևոր է եղել Վերջին Օրերի Սրբերի համար։ Ներկայիս օգտագործվող հիմների գիրքը վերանայվել է 1985 թվականին։

Լրացուցիչ հիմներն ու երգերը, որոնք վերաբերում են հատուկ լեզուների և տարածքների, նույնպես հասանելի կլինեն անդամներին թվային տարբերակներով:

Տեղական նոր հիմներ, մանկական երգեր, առանց խոսքի երաժշտություն կամ առանց երաժշտության երգի խոսքեր դիտարկման համար կարելի է  ներկայացնել  newmusic.lds.org կայքի միջոցով։ Մեկ անձի կողմից կարող է ներկայացվել թվով մինչև հինգ հիմն և հինգ մանկական երգ։ Ներկայիս օգտագործվող երաժշտության վերաբերյալ կարծիք կարելի է ներկայացնել առցանց հարցման միջոցով։. Առաջարկվող նյութերը պետք է ստացվեն մինչև 2019թ. հուլիսի 1-ը:

Երաժշտություն կամ երգի խոսքեր ներկայացնելու համար երգահանը կամ հեղինակը պետք է ստեղծի տվյալների էջ, օգտագործելով իր ՎՕՍ հաշիվը։ Յուրաքանչյուր անձ (անդամ կամ ոչ անդամ) կարող է անվճար ձեռք բերել ՎՕՍ հաշիվ ldsaccount.lds.org կայքում։ 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.