Վերջին Օրերի Սրբերը հանդիսավոր
հավաքին հաստատում են նորընտիր
Առաջին Նախագահության կազմը

Հայտարարվել են Տասներկու Առաքյալների Քվորումի երկու նոր ղեկավարների անունները

Նորություններ

2018 թվականի մարտի 31-ին, շաբաթ օրը, ամբողջ աշխարհում Եկեղեցու անդամների հանդիսավոր հավաքին, Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը հաստատվեց որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարգարե, տեսանող, հայտնող և նախագահ։

Դալլին Հ․ Օուքսը հաստատվեց որպես Եկեղեցու բարձրագույն կառավարող մարմնի՝ Առաջին Նախագահության առաջին խորհրդական, իսկ Հենրի Բ․ Այրինգը՝ երկրորդ խորհրդական։

Առաջին Նախագահության նոր կազմը հայտարարվեց և ներկայացվեց լրատվամիջոցներին հունվարի 16-ին, սակայն Սոլթ Լեյք Սիթի քաղաքի Համաժողովների կենտրոնում կայացող Եկեղեցու տարեկան գերագույն համաժողովի շաբաթ առավոտյան նիստը ամբողջ աշխարհում Վերջին Օրերի Սրբերի համար առաջին հնարավորությունն է հրապարակայնորեն հաստատելու նոր ղեկավարությանը։

Շաբաթ առավոտյան կայացած հանդիսավոր հավաքին հայտարարվեցին նաև Տասներկու Առաքյալների Քվորումի երկու նոր անդամների անունները։ Երեց Ուլիսիս Սոարես և Երեց Գերրետ Վ. Գոնգ հաստատվեցին որպես այդ քվորոյմի նորագույն անդամներ։ Նրանք զբաղեցրեցին Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի և Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի մահից հետո թափուր տեղերը։

դիտեք այստեղ՝ https://www.hqvose.am/

 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.