Mormon Newsroom
Նորություններ

Սոլթ Լեյք Սիթիում տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու  184-րդ ամենամյա գերագույն համաժողովը

2014թ. ապրիլի 5-6-ին Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, տեղի կունենա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 184-րդ ամենամյա գերագույն համաժողովը: Ավանդաբար այս համաժողովը անց է կացվում ամեն տարի ապրիլի առաջին շաբաթ և կիրակի օրերին: Հոկտեմբերին անցկացվող կիսամյա համաժողովի հետ մեկտեղ այն հավաքում է Եկեղեցու անդամներին ողջ աշխարհով մեկ: Համաժողովի ընթացքում Եկեղեցու ղեկավարները Հիսուս Քրիստոսի ավետարանի վերաբերյալ իրենց ուղերձներով դիմում են անդամներին՝ նրանց հավատքը և վկայությունները ամրացնելու նպատակով:

Միլիոնավոր մարդիկ կարող են մասնակցել գերագույն համաժողովին արբանյակային հեռարձակումների միջոցով, որոնք 83 լեզուներով հաղորդվում են եկեղեցական ավելի քան 6000 շենքեր:

Մարգարեի, Առաքյալների և Եկեղեցու այլ ղեկավարների կողմից բեմահարթակից տրվող ելույթների հետ մեկտեղ կատարվում են օրհներգեր Թաբերնաքլ Երգչախմբի կողմից:

                  2001թ. ի վեր նմանատիպ համաժողովներ և այլ խոշոր միջոցառումներ են անցկացվում 21000 նստատեղ ունեցող Համաժողովների կենտրոնում:

                  Եկեղեցու անդամները հրավիրվում են ներկա գտնվելու գերագույն նիստերին՝ ռադիոհաղորդման, հեռուստահաղորդման, արբանյակային կամ համացանցային հեռարձակումների միջոցով LDS.org կայքում, նաև Եկեղեցու տեղական հավաքատներում: Որտեղ հնարավոր է, քահանայություն կրողները հրավիրվում են Եկեղեցու տեղական հավաքատուն՝ քահանայության նիստի հեռարձակումը դիտելու համար: Այլ կրոնների ներկայացուցիչները նույնպես հրավիրվում են դիտելու և մասնակցելու:

          Տեղական ղեկավարները կարող են փոխել Եկեղեցու կանոնավոր ժողովների ժամերը կամ, եթե պատշաճ են գտնում, կարող են փոխել դրանց հերթականությունը՝ հնարավորություն տալով Եկեղեցու անդամներին ունկնդրել կամ դիտել գերագույն համաժողովը ռադիոհաղորդման, հեռուստահաղորդման, արբանյակային կամ համացանցային հեռարձակման միջոցով:

 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.