Նորություններ

Սա իմ կյանքի ամենալավ Սուրբ Ծննդյան տոնն էր

Ամեն տարի միսիոներները նշում են Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Այդ օրերին նրանք մեկմեկու հետ կիսվում են նվերներով և զանգահարում են տուն իրենց հարազատներին շնորհավորելու համար: 

Ամեն տարվա պես այս տարի նույնպես նրանք հավաքվեցին միասին նշելու Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը: Նրանք երգեցին Հիսուսի ծննդյան մասին երգեր, դիտեցին ֆիլմեր և,նվերներ ստանալով ու խաղալով, մի լավ ուրախացան: Երեկոյան այդ ուրախ միջոցառումը մոտեցավ իր ավարտին:

Դրսում մութ և շատ ցուրտ էր, սովորականից էլ ցուրտ: Հիսուսին գովաբանող երգերը և ուրախ տրամադրությունը թույլ չէին տալիս զգալ այդ ցուրտը: 

Այսքանով նրանք դեռ չէին ավարտել իրենց Սուրբ Ծննդյան տոնը: Նրանք գնել էին նվերներ ոչ միայն իրենց համար, այլ նաև մանկատան երեխաների համար: Անմիջապես միջոցառումից հետո նրանք մեկնեցին Խարբերդի մանկատուն: Մինչև հասան մանկատուն երեխաների մեծ մասը արդեն պառկել էին քնելու և ոչ ոքի չէին սպասում:

Սակայն նրանց համար մի ուրախ անակնկալ էր, երբ ներս մտան ձմեռ պապի գլխարկներով մի խումբ երիտասարդներ ու Ձմեռ պապը: Ամեն ինչ նոր էր երկու կողմերի համար: Նրանք իրար չէին ճանաչում սակայն ուրախ էին տեսնելու մեկմեկու: Սենյակից սենյակ մտնելով ու նվերները բաժանելով միսիոներները ծանոթացան և շփվեցին երեխաների հետ: Ձմեռ պապը ուրախացնում էր նրանց միսիոներների հետ տոնական երգեր երգելով:  Մանկտան աշխատակիցները մեծ ուրախությամբ մասնակցում և ինչպես միշտ օգնում էին: Ուրախություն և մեծ սիրո մթնոլորտ էր տիրում անյտեղ: Ոչ ոք չէր հիշում օրվա ընդացքում եղածը, այն ինչ նրանք զգում էին այդ վայրում՝ օրվա ամենա լավ նվերն էր:

Այդ հատուկ օրը այսպես էր նկարագրում միսոներներից մեկը. Սա իմ կյանքի ամենալավ Սուրբ Ծննդյան տոնն էր: Այս օրը դեռ երկար կհիշեն մեր երիտասարդները, այն նրանց տվեց ավելի մեծ ցանկություն քարոզելու Հիսուսի Քրիստոսի փրկող ավետարանը: Նրանք ավելի ջերմեռանդորեն են ցանկանում կիսվել ավետարանով, որ ամեն մարդ իմանա Հիսուսը աշխարհի փրկիչն է, և այդ օրերին մարդիկ ավելի շատ հիշեն նրան ու միմյանց օգնեն` տալով ամենալավ նվերը` իրենց սրտի  սերը:

 

 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.