Հայտարարություն Նախագահ 
Ռասսել Մ․ Նելսոնից

Նորություններ
 

Հայտարարություն Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնից

Ռասսել Մ․ Նելսոնը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նոր նախագահն է։ Հայտարարությունը թողարկվել է այսօր Հունվար 16,2018 Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա։ Նախագահ Նելսոնը (93 տարեկան) հաջորդում է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնին, ով մահացել է 2018թ. հունվարի 2-ին։ Որպես Եկեղեցու նախագահ նա ղեկավարում է ավելի քան 16 միլիոն անդամ ունեցող համաշխարհային կրոնական կազմակերպություն։

Նա կանչել է Դալլին Հ. Օուկսին /85 տարեկան/, որպես առաջին խորհրդական, և Հենրի Բ. Այրինգին /84 տարեկան/, որպես երկրորդ խորհրդական՝ ծառայելու իր հետ Եկեղեցու բարձրագույն ղեկավար մարմնում՝ Առաջին Նախագահությունում։ 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.