Mormon Newsroom
Հանրային խնդիրներ

Նախագիծ՝ Նրա շնորհիվ – Եկեղեցին մեկնարկում է Զատկի հետ կապված մի նախագիծ

«Հիսուս Քրիստոսի հետ կապված … մեր կրոնի հիմնարար սկզբունքներն են՝ որ Նա մահացել է, թաղվել և կրկին հարություն առել երրորդ օրը, և բարձրացել երկինք, իսկ մեր կրոնին վերաբերող մնացած բոլոր բաները դրա միայն հավելումներն են»: -  Ջոզեֆ Սմիթ, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնադիր:

Քրիստոսի շուրջ կենտրոնացող մեկ շաբաթ տևողությամբ մեդիա նախագիծը, որն ընդգրկում է մշակութային ժառանգություն, վկայություններ և YouTube-ում տեղադրված հանրաճանաչ տեսանյութեր,  մեկնարկում է ապրիլի 13-ին և կշարունակվի ամբողջ Զատիկի ընթացքում: Այս նախագծով (վերնագրված «Նրա շնորհիվ», որն ուղեկցվում է

Նրա շնորհիվ որոնման պիտակով (hashtag)), Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին հայտարարում է իր համոզմունքը, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին է, ով հաղթահարել է վիշտը և մահը՝ տղամարդկանց և կանանց համար ամենուրեք:

«Զատիկը Հիսուս Քրիստոսի՝ երրորդ օրը մահացածներից հարություն առնելու տոնակատարությունն է, մի ճշմարտության, որը ոչ միայն մեր կրոնի առանցքն է, այլ նաև հոգու խորին հարցերի պատասխանների աղբյուրը», - ասում է Գրեգ Դրուբեյը, Mormon.org կայքի տնօրենը: «Մենք մեկնարկեցինք Քրիստոսի շուրջ կենտրոնացած այս նախագիծը, որովհետև ցանկանում ենք միջոց հանդիսանալ նրանց համար, ովքեր փնտրում են երկրորդ հնարավորություն կամ խորհում են մահվան մասին՝ իրենց սիրված էակներին կորցնելուց հետո»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.