Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի 2018թ.-ի
համաշխարհային սպասավորության
շրջագայությունը

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի 2018թ.-ի
համաշխարհային սպասավորության
շրջագայությունը

Ստորև ներկայացնում ենք ամփոփ լուսաբանումը յուրաքանչյուր քաղաքից:

Նորություններ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի 2018թ.-ի համաշխարհային սպասավորության շրջագայությունը տևեց 11 օր՝ 2018թ.-ի ապրիլի 10-23-ը  և ընդգրկեց ութ քաղաքներ Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիայում: Ստորև ներկայացնում ենք ամփոփ լուսաբանումը յուրաքանչյուր քաղաքից:

Լոնդոնը (Անգլիա) համաշխարհային շրջագայության առաջին նպատակակետն էր: Սա Նախագահ Նելսոնի առաջին պաշտոնական ուղևորությունն է Միացյալ Նահանգներից դուրս` հունվարին Եկեղեցու 17-րդ նախագահ կանչվելուց հետո:

 

«Մենք պարզապես հասկացանք, որ այստեղ՝ Լոնդոնում, մենք կհանդիպենք ամբողջ աշխարհի բնակչության ներկայացուցիչներին»,- ասաց Նախագահ Նելսոնը ապրիլի 12-ին: 

«Կարիք չկա, որ մենք ուրիշ տեղ գնանք: Լոնդոնում մենք ազգեր ունենք ամբողջ աշխարհից»:

Շրջագայության ընթացքում Նախագահ Նելսոնին ուղեկցում էին նրա կինը՝ Վենդին, ինչպես նաև Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը և նրա կինը՝ Պատրիցիան:

Պատմական Հայդ Փարքի Եկեղեցում ղեկավարները և նրանց կանայք զրուցեցին Անգլիա, Լոնդոն Միսիայի միսիոներների և անդամների հետ: Ժողովը հեռարձակվեց Եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի հավաքատներում: Ավելի ուշ նրանք հանդիպեցին Վերջին Օրերի Սրբերի մի քանի ընտանիքների հետ:

«Մենք Տիրոջ սերն ենք բերում մարդկանց, և նրանք կսովորեն սիրել միմյանց»,- ասաց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «Դուք կարդում եք լրագրերը և տեսնում եք, թե մարդիկ որքան բարկացած են միմյանց վրա: Տիրոջ ճանապարհը խաղաղության ճանապարհ է: Նա ասաց՝ սիրեցեք միմյանց, ինչպես ես եմ սիրում ձեզ»,- ասաց Նախագահ Նելսոնը:

Երուսաղեմը (Իսրայել) երկրորդ վայրն է, որտեղ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն այցելեց ապրիլի 14-ին: Շրջանի հոգևոր հավաքին մասնակցում էին անդամները, ընկերները և Բրիգամ Յանգ Համալսարանի Երուսաղեմի Կենտրոնի ուսանողները:

Սուրբ Երկիր իրենց այցելության ժամանակ Եկեղեցու ավագ ղեկավարները կիսվում էին իրենց զգացմունքներով և Փրկիչի մասին վկայություններով: «Գեթսեմանին կարևոր անուն է, քանի որ նշանակում է ձիթայուղի մամլիչի տեղ,- ասաց Նախագահ Նելսոնը,- Ձիթենյաց սարի վրա ձիթենու պտուղները բերում էին ճզմելու և դրանցից թանկարժեք յուղ ստանալու համար, ուստի խորհրդանշական է, որ այստեղ ողջ մարդկության մեղքերի ծանրության տակ կքել էր նաև Հիսուսը: Նրա քրտինքի փոխարեն հոսում էին արյան կաթիլներ՝ Նրա թանկարժեք ձիթայուղը՝ որպես մեր Քավիչ և մեր Փրկիչ:

Նաիրոբին (Քենիա) Նախագահ Նելսոնի երրորդ նպատակակետն էր իր համաշխարհային շրջագայության ժամանակ: Այնտեղ ապրում են մոտ 14000 Վերջին Օրերի Սրբեր, իսկ ապագայում տաճար կկառուցվի: 2018թ.-ի ապրիլի 16-ին նա ժամանեց Քենիայի մայրաքաղաք Նաիրոբի:

Քենիայի բոլոր համայնքները լսեցին Եկեղեցու ղեկավարների և նրանց կանանց ելույթները:

«Մեր ուղերձն է աշխարհին. Հիսուսը Քրիստոսն է, և Նրա կյանքի ուղին ուրախության ու երջանկության ուղի է ոչ միայն այս, այլև գալիք կյանքում»,- ասաց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: Ներկաների թվում էին քաղաքացիական, պետական, գործարար և գիտական ղեկավարներ, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներ:

 Հարարե (Զիմբաբվե)
Ավելի քան 4000 մարդ հավաքվել էին լսելու Նախագահ Նելսոնի ելույթը՝ ներառյալ հարյուրավոր երեխաներ, որոնք նրա ելույթից առաջ երգեցին «Աստծո զավակն եմ» երգի մի քառատողը:

Հոգևոր հավաքի նրա ելույթը հեռարձակվեց Ամբողջ Զիմբաբվեի համայնքի համար:

Նախագահ Նելսոնը նշել է. «Դուք արժանի եք տաճար ունենալ այստեղ՝ Հարարեում, քանի որ դա այն տեղն է, որտեղ մենք ստանում ենք մեծագույն օրհնությունները, որոնք Տերը կարող է տալ Իր հավատարիմ զավակներին: Ես ցանկանում եմ ներկա լինել ու տեսնել դրա իրականացումը:

Բենգալուրու (Հնդկաստան)

Մարգարեն քննարկեց նոր տաճարը Բենգալուրուի Վերջին Օրերի Սրբերի հետ, քանի որ վերջին գերագույն համաժողովին Նախագահ  Նելսոնը հայտարարեց, որ այնտեղ նոր տաճար պիտի կառուցվի: Դա կլինի առաջին մորմոնական տաճարը Հնդկաստանում՝ մի երկրում, որի բնակչությունը 1.3 միլիարդ է և կազմված է տարբեր հավատքների՝ ներառյալ հինդուիզմի, իսլամի և քրիստոնեության ներկայացուցիչներից:

«Մեր մոտեցումն է՝ հանել աղքատությունը մարդկանց միջից, ոչ թե մարդկանց հանել աղքատությունից, երբ մենք ուսուցանենք նրանց, որ Աստված սիրում է իրենց, և եթե նրանք պահեն Նրա պատվիրանները, ուրախ կյանք կունենան»,- ասաց մարգարեն:

Բանկոկ (Թաիլանդ)

Ապրիլի 20-ին Նախագահ Նելսոնն ասաց մի քանի հազար տեղական Վերջին Օրերի Սրբերին. «Այստեղ՝ Ասիայում, Եկեղեցին փայլուն ապագա ունի»:

Նախագահ Նելսոնի նշած ապագան մասամբ վերաբերում էր այս շաբաթ նրա կատարած այցելությանը դեպի այն վայրը, որտեղ պիտի կառուցվի վերջերս հայտարարված Բանկոկի տաճարը:

«Մենք ցանկանում էինք տեսնել այդ վայրը Բանկոկում (Թաիլանդ), որտեղ տաճար կկառուցվի, ուստի գնացինք այնտեղ: Մենք շատ հատուկ զգացում ունեցանք»,- ասաց Նախագահ Նելսոնը ժողովի ժամանակ, որին մասնակցում էին Թաիլանդի մայրաքաղաք Բանկոկի մի քանի հազար անդամներ:

Եկեղեցու ղեկավարների գնահատմամբ, Բանկոկի ժողովը Սրբերի ամենամեծ հավաքն էր Թաիլանդի հավատքի պատմության մեջ:

Հոնկոնգ (Չինաստան)
Նախագահ Նելսոնը ելույթ ունեցավ 4000 Վերջին Օրերի Սրբերի համար, խոսելով մարդկային մարմնի հրաշքի, ինչպես նաև կրթության, աղոթքի, տասանորդի, ընտանիքի և տաճարներում երկրպագության մասին: Այս մեկնաբանություններն արվեցին, երբ 2018թ.-ի ապրիլին 21-ին, շաբաթ օրը նա եզրափակում էր իր այցելությունը Ասիա:

Մարգարեի ելույթը Հոնկոնգում լսեցին 4000 անդամներ:

«Այն ամենը, ինչ անում ենք Եկեղեցում, անում ենք մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու և նրանց կյանք ուրախություն բերելու համար»,- ասաց Նախագահ Նելսոնը: «Իսկ ինչպե՞ս անել այդ: Կառուցելով ամուր ընտանիքներ: Այդ ընտանիքներն ամրանում են սուրբ տաճարներում կապված ուխտերի շնորհիվ»:

Նախագահ Նելսոնը հիշեցրեց Վերջին Օրերի Սրբերին, որ Եկեղեցու աշխատանքն Ասիայում նոր է միայն սկսվում:

Հոնոլուլու (Հավայի, Միացյալ Նահանգաներ) Նախագահ Նելսոնն ավարտեց իր համաշխարհային սպասավորության շրջագայությունը Բրիգամ Յանգ Համալսարան-Հավայի Լեյ (Հավայի) համալսարանական քաղաքում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.