Նախագահ Նելսոնը կոչ է անում երիտասարդներին
մասնակցել երկրագնդի «Մեծագույն նպատակին»

Նորություններ

Նախագահ Նելսոնը կոչ է անում երիտասարդներին մասնակցել երկրագնդի «Մեծագույն նպատակին»

Մարգարեն և կինը ելույթ են ունենում երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքին

«Երբ դուք գիտեք, որ ձեր կյանքը ղեկավարվում է Աստծո կողմից, անկախ մարտահրավերներից ու հիասթափություններից, որոնք կարող են գալ, դուք ուրախություն և խաղաղություն կզգաք»,- ասել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը երիտասարդների համաշխարհային հոգևոր հավաքին: Նախագահ Նելսոնի հետ էր նրա կինը՝ Վենդին, ով նույնպես մասնակցում էր պատմական հեռարձակմանը, որը տեղի ունեցավ  2018թ.-ի հունիսի 3-ին՝ կիրակի օրը, Սոլթ Լեյք Սիթիի Համաժողովների Կենտրոնում:

 

Երիտասարդների  գումարտակը

«Ես հրավիրում եմ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 12-18 տարեկան բոլոր երիտասարդ կանանց և երիտասարդ տղամարդկանց զինվորագրվել Տիրոջ երիտասարդների գումարտակին Իսրայելի հավաքմանն օգնելու համար»,- ասաց Նախագահ Նելսոնը, ով կոչ արեց մորմոն երիտասարդներին մասնակցել «երկրագնդի մեծագույն մարտահրավերին, մեծագույն նպատակին, մեծագույն աշխատանքին»:

Քույր Նելսոնը խրախուսեց երիտասարդներին դադարել համեմատվել ուրիշների հետ: «Ժամանակն է մի կողմ դնել մեր և ուրիշների այդ սխալ տեսակետները: Ճշմարտությունն այն է, որ ուրիշներն այնքան էլ կատարյալ չեն, ինչպես թվում է, իսկ մենք անհուսալիորեն այնքան էլ թերի չենք, ինչպես կարծում ենք»:

Նա որոշ առաջարկներ արեց անչափահասներին, մինչ նրանք գտնում և իրականացնում են իրենց «մահկանացու առաքելությունը», ներառյալ՝ ընտրել ու պաշտպանել Հիսուս Քրիստոսին, ապաշխարել ամեն օր, ընդունել հաղորդություն ամեն շաբաթ:

«Մենք ազատ կամք ունենք ընտրելու, թե ինչպես ծախսենք մեր ժամանակն ու եռանդը, ինչպես օգտագործենք մեր տաղանդներն ու միջոցները»,- ասաց Քույր Նելսոնը: «Փաստորեն, այն ինչ մենք ընտրում ենք անել, իրականում մեր փորձվելու մասն է կազմում: Ընտրությունը ձերն է և իմն է»:

Սոցիալական լրատվամիջոցներ

Նախագահ Նելսոնը կոչ արեց երիտասարդներին զոհաբերություններ կատարել իրենց կյանքում, ներառյալ յոթնօրյա ծոմապահություն սոցիալական լրատվամիջոցներից: «Ընտրեք յոթ հաջորդական օրեր և իրագործեք դա»,- ասաց նա:

«Ես ընդունում եմ, որ սոցիալական լրատվամիջոցները ունեն դրական կողմեր»,- ասաց Վերջին Օրերի Սրբերի Մարգարեն: «Բայց եթե դուք ավելի շատ ուշադրություն դարձնեք սոցիալական լրատվամիջոցների թարմացվող բովանդակությանը, քան Հոգու հուշումներին, ապա ձեզ դնում եք հոգևոր վտանգի տակ, ինչպես նաև մենակության ու խորը ընկճախտի գրկում հայտնվելու վտանգի տակ»:

«Սոցիալական լրատվամիջոցների մեկ այլ թերությունն այն է, որ դրանք ստեղծում են կեղծ իրականություն»,- բացատրեց նա: «Տարբեր սոցիալական լրատվամիջոցների ձեր թարմացվող բովանդակության մեծ մասը աղավաղված է, եթե ոչ՝ կեղծ»:

Լույս եղեք

Նախագահ Նելսոնը նաև հրավիրեց երիտասարդներին մի քանի շաբաթ անընդմեջ որոշ ժամանակ զոհաբերել Տիրոջ «ուխտի ճանապարհին մնալու համար», ամեն օր աղոթել, որ «Աստծո բոլոր զավակները կարողանան ստանալ ավետարանի օրհնությունները» և «նմանվեն, խոսեն, գործեն ու հագնվեն»՝ որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ աշակերտներ:

Նա ուսուցանել է. «Սուրբ Հոգուն ունենալով ձեզ զուգընկեր, դուք կարող եք տեսնել, թե փառքի մշակույթը ինչպես է համակել մեր հասարկությանը:  Դուք կարող եք ավելի խելացի լինել, քան նախորդ սերունդները երբևէ եղել են: Եվ եթե ձեզ երբեմն անվանում են «տարօրինակ», կրեք այդ տարբերությունը՝ որպես պատվանշան և երջանիկ եղեք, որ ձեր լույսը պայծառ փայլում է այս մշտապես խավարող աշխարհում»:

Հոգևոր հավաքի վերջում Նախագահ Նելսոնը հրավիրեց երիտասարդ տղամարդկանց ու կանանց ուսումնասիրել «Երիտասարդներին զորացնելու համար» գրքույկը և մի օրինակ տալ ընկերոջը: Եկեղեցու այս հրատարակությունը ընդհանուր գծերով նկարագրում է չափանիշները երիտասարդների համար այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ ժամադրությունը, հագուստը և արտաքինը, ժամանցը, լրատվամիջոցները և լեզուն:

Եկեղեցու պատմության մեջ սա արդեն երկրորդ անգամն է, երբ մարգարեն մասնակցում է համաշխարհային հեռարձակմանը, որը հատկապես նվիրված էր Եկեղեցու երիտասարդներին: 2000թ. նոյեմբերին Համաժողովների Կենտրոնում Նախագահ Գորդոն Բ. Հինքլին ելույթ ունեցավ հատուկ երիտասարդներին նվիրված հոգևոր հավաքի ժամանակ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.