Նորություններ

Փրկության աշխատանքը ցցում

Դրսում ամպամած եղանակ էր և մինչ հանդիպման սկիզբը սկսվեց տեղալ հորդառատ անձրև, սակայն դա ամենևին էլ չխանգարեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Սրբերի Եկեղեցու  անդամներին հավաքվել միասին  և քննարկել Փրկության աշխատանքը ցցում:

Այս հանդիպումը կազմակերպվել էր Արևելյան տարածաշրջանի համար: Շաբաթ օրվա երկու նիստերը անցավ յոթանասունի քվորումից Երեց Գվիդո Սենկընսի ղեկավարության ներքո: Անդամները ուսուցանվեցին, որ հոգիների արժեքը մեծ է Տիրոջ աչքում և միասնական է պետք աշխատել հոգիների փրկության համար:

Փրկության ծրագիրն, որն ամբողջությամբ մեր օգտի և բարօրության համար է, կազմված է ոչ միայն սոսկ բառերից ու արտահայտություններից, այլ նաև գործողություններից: Փրկության այս աշխատանքը ներառում է` առաքելության  աշխատանքը,նորադարձների պահպանումը, քիչ-ակտիվ անդամների ակտիվացումը, տաճարաjին և ընտանեկան պատմության  աշխատանքը և ավետարանի ուսուցումը: 

 Հինգ հիմնավոր կետեր ,որոնք պահանջում են ուրույն գործողություններ մեր կողմից: Եթե կատարենք այդ ամենը ,  ապա կգտնենք ուրախություն ինչպես գրված է . Եվ, եթե լինի այնպես, որ դուք տքնեք ձեր բոլոր օրերում, ապաշխարություն աղաղակելով այս ժողովրդին, և ինձ մոտ բերեք գեթ մեկ հոգի, որքա՜ն մեծ կլինի ձեր ուրախությունը նրա հետ իմ Հոր արքայությունում։                       (Վարդապետություն և Ուխտեր 18:15)

Անդամները ուսուցանվեցին, որ Աստված օրհնում է հավատարիմներին և մեր երջանիկ լինելը կախված է մեզանից: Ինչպես նաև Տերը ցանկանում է, որ մենք ավելի շատ վստահենք Նրա Հոգուն: Քանզի ինչպես ասաց Երեց Սենկանսը Աստծո իսկական գործը կատարվում է մարդկանց սրտերում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.