Ոճի ուղեցույց-Եկեղեցու անունը

Եկեղեցու պաշտոնական անունն է՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի: Այս լրիվ անունը տրված է հայտնությամբ Աստծուց `Ջոզեֆ Սմիթին 1838թ-ին:

Մինչդեռ «Մորմոնական Եկեղեցի» տերմինը վաղուց արդեն հրապարակավ կիրառվում է որպես Եկեղեցու մականուն, այն պաշտոնական անուն չէ և Եկեղեցին չի խրախուսում դրա օգտագործումը:

Եկեղեցու մասին գրելիս, խնդրում ենք հետևել այս ցուցումներին.

  • Դիմելիս նախընտրելի է օգտագործել Եկեղեցու անունը` «Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցի»:
  • Խուսափեք «Մորմոնական Եկեղեցի», «ՎՕՍ Եկեղեցի», «Վերջին Օրերի Սրբեր Եկեղեցի» արտահայտություններ օգտագործելուց:
  • Եթե անհրաժեշտ է կարճ դիմելաձև, ապա «Եկեղեցի» կամ «Հիսուս Քրիստոսի Եկեղեցի» արտահայտությունները ցանկալի են:
  • Երբ վկայակոչում եք Եկեղեցու անդամներին, ցանկալի է «Վերջին Օրերի Սրբեր տերմինի օգտագործումը», թեև «մորմոններ» անվանումն ընդունելի է:
  • «Մորմոն» ճիշտ ձևով օգտագործվում է հատուկ անուններում, ինչպիսիք են` Մորմոնի Գիրք, Մորմոնական Թաբեռնաքլի երգչախումբ կամ Մորմոնի հետք, կամ օգտագործվում է որպես ածական, ինչպես օրինակ «Մորմոն պիոներներ»:
  • «Մորմոնիզմ» տերմինը կիրառելի է, եթե խոսքը գնում է վարդապետության, մշակույթի և կենսակերպի համադրությանը, որը հատուկ է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուն:
  • Երբ խոսքը գնում է այն մարդկանց կամ կազմակերպությունների մասին, որոնք կիրառում են բազմակնությունը, ապա «Մորմոններ», «Մորմոն ֆունդամետալիստ», «Մորմոն այլախոհներ» և այլն արտահայտությունները ճիշտ չեն: Associated Press հրատարակչական ուղեցույցը նշում է. «Տերմինը Մորմոն պատշած կերպով չի կիրառվում ուրիշ…եկեղեցիների համար, որոնք առաջացել են Ջոզեֆ Սմիթի մահից հետո`պառակտման արդյունքում»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.