Թեմա

Տաճարներ

Տաճարները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամների համար կանոնավոր երկրպագության տեղեր չեն: Դրանք բավականին տարբեր են այն հազարավոր աղոթատներից և ժողովատներից ամբողջ աշխարհում, որոնք օգտագործվում են կիրակնօրյա ծառայությունների համար:

Յուրաքանչյուր ոք, անկախ կրոնի պատկանելիությունից կարող է մուտք գործել Վերջին Օրերի Սրբերի ժողովատներ և մասնակցել ծառայություններին: Սակայն, որպես «Տիրոջ տուն» տաճարների սուրբ լինելու պատճառով, միայն Եկեղեցու արժանի անդամները կարող են մտնել տաճար: Որպեսզի Եկեղեցու անդամը մտնի տաճար, նա պետք է պահի հավատքի հիմնական սկզբունքները և հաստատի այդ փաստը տեղի ղեկավարներին երկու տարին մեկ անգամ:

Հին ժամանակներում տաճարի սրբության մասին կարող ենք գտնել Հին և Նոր Կտակարաններում: Հին կտակարանում, Մովսեսը Իսրայելի զավակների հետ անապատում թափառելուց իրենց հետ կրում էին Թաբերնաքլը (մեծ, շարժական տաճար): Սողոմոն թագավորը կառուցեց և նվիրագործեց մի մեծ տաճար, որը ավերվեց բաբելոնացիների կողմից մ.թ.ա 586թ.: Հետագայում այն վերակառուցվեց և զգալիորեն ընդլանվեց, սակայն կրկին ավերվեց Հռոմեացիների կողմից մ.թ 70թ.: Արևմտյան մեծ պատը դեռևս կարելի է տեսնել Երուսաղեմում և նույնիսկ հազարամյակներ անց այն հրեաների համար համարվում է սրբատեղի: Նոր կտակարանում պատմվում է, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը մաքրում տաճարները, որոնք մարդկանց կողմից սրբապղծվելով դարձել էին վաճառատեղի:

Վերջին Օրերի Սրբերի տաճարները համարվում են Աստծո տներ, վայրեր, որտեղ սրբությունը և խաղաղությունը փոխարինում են աշխարհի մտահոգություններին: Դրանք վայրեր են, որտեղ Եկեղեցու անդամները Աստծուն տալիս են պաշտոնական խոստումներ և պարտավորություններ: Դրանք նաև վայրեր են, որտեղ տեղի են ունենում հավատքի բարձրագույն ծեսերը`—զույգերի ամուսնությունը և հավերժության համար ընտանիքների «կնքումը»:

Տաճարները միակ տեղն են, որտեղ կատարվում է մահացածների համար արարողություններ, ինչպիսիք են`մկրտություն և հավերժական ամուսնություն, մի բան, որը Վերջին Օրերի Սրբերը հավատացած են, որ կիրառվում էր Նոր Կտակարանի ժամանակներում, սակայն հետագայում կորսվեց:

Տաճարները Վերջին Օրերի Սրբերին ուղղորդում են դեպի Հիսուս Քրիստոսը և իրենց վերջնական կյանքը Նրա, իրենց Երկնային Հոր և իրենց ընտանիքների հետ, եթե հավատարիմ մնան Քրիստոսի ուսմունքներին:

Ժամանակակից հայտնության մեջ, Ջոզեֆ Սմիթը ցուցում ստացավ տաճար կառուցելու Կիրթլանդում, Օհայո (նվիրագործվեց 1836թ.): Հետագայում նրան հանձնարարվեց տաճար կառուցել Նավույում, Իլինոյս (1846թ.): Տաճարները այնքան կարևոր էին վաղ Եկեղեցու անդամների համար, որ Սոլթ Լեյքի հովիտ ժամանելուց մի քանի օր անց Բրիգամ Յանգն ընտրեց Սոլթ Լեյք տաճարի վայրը:

Աշխարհում կան 152 տաճարներ, լինեն դրանք գործող, կառուցվող թե հայտարարված:

Տաճարների մեծ մասի վրա կա ծածանվող թիկնոցով մարդու ոսկյա արձան, երկար շեփորը բերանին: , Դա հնագույն մարգարե և Մորմոնի գրքում կարևոր կերպար Մորոնի հրեշտակի արձանն է, որը հանդիսանում է Հիսուս Քրիստոսի ավետարանն աշխարհին քարոզելու խորհրդանիշը:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.

Ներբեռնել նկարներ »