Սկսվում են  Մորմոնի Գրքի նոր
տեսանյութերի նկարահանումները

Սկսվում են  Մորմոնի Գրքի նոր
տեսանյութերի նկարահանումները

Նորություններ

Սկսվում են  Մորմոնի Գրքի նոր տեսանյութերի նկարահանումները

Կենդանի գործողությամբ  տեսաշարը ներկայացնում է հավատի ուղերձներ

Մորմոնի Գրքի պատմությունները կենդանանում են կենդանի գործողություն ներկայացնող նոր տեսաշարում, որոնք թողարկվել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից։ Նկարահանումները տեղի են ունենում Յուտայում, և ակնկալվում է, որ նախագիծը ավարտին կհասցվի վեց տարում ։

 

Վերջին Օրերի Սրբեր դերասանները, վեց ռեժիսորները, մասնագիտական անձնակազմի 75 անդամները և տեխնիկական մասնագետները սկսել են նախագծի նկարահանումները հունիսին  Յուտայի կենտրոնում գտնվող Գոշեն համայնքի Եկեղեցու Երուսաղեմի նկարահանման հրապարակում։ Այս տարվա նկարահանումները կտևեն 35 օր։ Մեծ մասն ավարտին կհասցվի մինչև հուլիսի վերջը։

Եկեղեցու ղեկավարները հուսով են, որ Մորմոնի Գրքի տեսողական գրադարանը մարդկանց ավելի կմոտեցնի Աստծուն և Հիսուս Քրիստոսին, կոգեշնչի ապրել ավելի լավ կյանքով։  

«[Տեսանյութերը ] հնարավորություն կտան … [դիտողներին] ավելին սովորել Քրիստոսի մասին և զգալ Աստծո սերը, մինչ կծանոթանան հերոսների հետ, իրենց կտեսնեն պատմությունների մեջ և կզգան այս ոգեշնչված գրքի վարդապետության և ուսմունքների զորությունը»,- բացատրել է Քույր Ռեյնա Ի.Աբուրտոն՝ Սփոփող Միության գերագույն նախագահության երկրորդ խորհրդականը և նախագծի ղեկավարների կոմիտեի անդամը։

«Մորմոնի Գիրքն իսկապես ևս մեկ վկայություն է Հիսուս Քրիստոսի մասին, ուստի, մեր հավատի և կրոնի հենց կենտրոնն ու  հիմնաքարն է»,- ասել է Յոթանասունական Երեց Քրիստոֆել Գոլդենը՝  Քահանայության և Ընտանիքի բաժանմունքի գործադիր տնօրենը։

«Սա երբեք չի փոխարինի Մորմոնի Գրքի ընթերցանությանը»,- ասել է Բլեյր Թրիյուն, ով առաջին երկու տեսարանների ղեկավարն է։ «Մենք ցանկանում ենք, որ այս [տեսանյութերը ] լինեն հետաքրքիր։ Մենք ցանկանում ենք, որ դրանք  ներգրավեն հանդիսատեսին։ Պարզապես մեկ այլ նպատակ ունենք մտքում։ Պատկերավոր հերոսների միջոցով մենք փորձում ենք ներկայացնել մի շատ կարևոր պատմություն, որը բոլորս գիտենք ու սիրում ենք, և մենք փորձում ենք անել դա այնպես, որ հասանելի լինի մարդկանց»։

«Մենք արտադրում, ղեկավարում և գործում ենք այնպես, որ, հուսով ենք, տեսանյութերը  կմղեն մարդկանց  ուսումնասիրել գիրքն այնպիսի  խորությամբ, ինչպես   դիտել են տեսանյութում», - ասել է Երեց Քիմ Բ. Քլարկը Յոթանասունից։

«Այս նախագիծն իսկապես ավելի իրական դարձրեց սուրբ գրությունները»,- ասել է ռեժիսոր Ահարոն Մերելը։ «Այս իրադարձությունները տեղի են ունեցել իրական մարդկանց հետ։ Նրանք անցել են  իսկապես դժվար ժամանակների, իրական խնդիրների, իրական փորձությունների միջով։ Պարզապես ֆանտաստիկ է տեսնել այդ ամենը, տեսնել անձնակազմի ջանասեր աշխատանքը, տեսնել հրաշալի դերակատարումները։ Նախագծում մեծ հետաքրքրություն և սեր կա»։

Մորմոնի Գրքի տեսագրություններում տղամարդիկ, կանայք և երեխաները հանդես են գալիս  բազմաթիվ դերերով։ «Մենք ունենք զգացմուքային փորձառություններ։ Մենք պարզապես մարդիկ չենք, ովքեր բառեր են անգիր են սովորում »,- բացատրել է դերասան Ռիկ Մեյսին, ով խաղում է Լեքիի՝ մի հին մարգարեի դերը, ով իր ընտանիքին հանում է Երուսաղեմից։ «Ես շատ ավելին սովորեցի Լեքիի մասին և  նրան միշտ ընդունել եմ որպես այդպիսին.  այժմ նա հավանաբար իմ սիրելի մարգարեներից մեկն է հենց այն ամենի համար, ինչի միջով նա անցավ»,- ասել է Մեյսին։ «Նա հետաքրքրում է ինձ որպես մարդ»։

Ջակսոն Վանդերվերկենը առաջին անգամ է կինոյում հանդես է գալիս և կատարում է Լեքիի որդի Նեփիի դերը, ով Մորմոնի Գրքի հիմնական դեմքերից է։ «Դա նման է այն մարդու  կյանքով ապրելուն, ում մասին միշտ կարդացել ենք»։

Թաթում Չինիքուին, ով խաղում է Նեփիի կնոջ դերը, ասել է. «Մենք ստեղծում ենք մի բան, ինչը  հատուկ նշանակություն ունի  շատերի համար և մի բան, ինչը ես կարդացել եմ մանկուց, իսկ  այժմ  կարող եմ կյանքի կոչել այն, դարձնելով իրական և վստահելի։ … Հուսով եմ, որ մարդիկ շատ բան կարող են սովորել այդ ընտանիքից»։

Քույր Աբուրտոն ավելացրել է․«Այս նախագիծը կօգնի կանանց այսօր տեսնել իրենց այնպիսի իրավիճակներում, երբ կանայք և տղամարդիկ միասին խորհրդակցում և աշխատում են դժվարությունների ժամանակ և անցնում հավատի իրենց սեփական ուղին»։

 Բացի հիմնական դերակատարներից, 2017 թվականի նկարահանումներում  ընդգրկված  են փոքր դեր ունեցող ևս 150 դերակատարներ, հինգ ուղտ, չորս ավանակ, այծեր, ոչխարներ և ձիեր։ Տեսարաններն իրական դարձնելու համար ռեժիսորներն  աշխարհի չորս կողմերից դեկորներ և հանդերձներ են բերել։ Դերասանների ընտրության հետ կապված տեղեկությունները մատչելի են համացանցում։

«Ամենևին էլ հրապուրիչ չէ այստեղ աշխատելը» ,- ասել է Բեկի Սվասեյը՝ ֆիլմի դերասանների վարսահարդարը և դիմահարդարը։ «Շոգ է և այստեղ կան օձեր, կարիճներ,  արևը այրում է, քամի է,  ստվեր չկա, սակայն հրաշալի է»։

Մորմոնի Գրքի վերաբերյալ առաջին տեսանյութերը  նախատեսվում է թողարկել 2018 թվականի աշնանը։ Նախագծի որոշ հատվածներ կնկարահանվեն տարբեր վայրերում։ Տեսանյութերում կներկայացվի Մորմոնի Գրքի գլուխներից մոտ  60 տոկոսը։

Մորմոնի Գրքի նոր տեսանյութերը նման կլինեն «Հիսուս Քրիստոսի կյանքը. Աստվածաշնչյան տեսանյութեր» տեսաշարին, որոնք ավարտին են հասցվել 2016 թվականին։ Երբ ավարտվեն, Մորոմնի Գրքի այս տեսողական գրադարանը կներառի երեքից հինգ րոպե տևողությամբ 180 տեսանյութ, ինչպես նաև 10-20 րոպե տևողությամբ 60 տեսանյութ։ Ռեժիսորները փորձում են սցենարը մոտեցնել Մորմոնի Գրքի տեքստին, սակայն ավելացված են որոշ երկխոսություններ գրքի պատմությունները ներկայացնելու համար։

Մորմոնի Գրքի տեսանյութերի  շարքը նկարահանվում է անգլերեն լեզվով, սակայն ի վերջո մատչելի կլինի մի շարք լեզուներով։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.