Նորություններ

Մորմոն ղեկավարը կիսվում է Հիսուս Քրիստոսի
մասին ինը նոր ավետարանական
հասկացողություններով

Ելույթը հեռարձակվում է ամբողջ 48500 եկեղեցու ուսուցիչների համար

Մորմոն ղեկավարը կիսվում է Հիսուս Քրիստոսի մասին

ինը նոր ավետարանական հասկացողություններով

Ելույթը հեռարձակվում է ամբողջ Եկեղեցու 48500 եկեղեցու ուսուցիչների համար

Ուրբաթ օրը մորմոն բարձրագույն ղեկավարներից մեկը հրավիրել էր ամբողջ Եկեղեցու ուսուցիչներին նոր լույսի ներքո տեսնել հացի և ձկան ծանոթ խորհրդանիշերը Նոր Կտակարանից:

 

Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Յոթանասունի Քվորումից (անմիջապես Տասներկու Առաքյալների Քվորումից մի խումբ ներքև) Երեց Գերրիթ Վ. Գոնգը կիսվել է Աստվածաշնչյան պատմությունից որոշ հասկացողություններով, որտեղ Հիսուս Քրիստոսը հրաշքով հացով և ձկով ապահովեց հազարավոր քաղցած հետևորդներին: (Օրինակ՝ տես Մարկոսի 6.34-44:)

Երեց Գոնգը ելույթ ունեցավ Տաճարային հրապարակում տեղի ունեցած Եկեղեցու Կրթական Համակարգի (ԵԿՀ) «Երեկո Բարձրագույն Իշխանավորի հետ» տարեկան հոգևոր հավաքում: Համաշխարհային լսարանն ընդգրկում էր  սեմինարիաների և ինստիտուտների 2780 աշխատողների 129 երկրներից, որոնցից 1000 ավելի աշխատողներ՝ Միացյալ Նահանգներից դուրս: Հավաքը դիտում էին նաև 45700 կամավոր ուսուցիչներ և միսիոներներ 133 երկրներից, որոնցից 34500-ը՝ Միացյալ Նահանգներից դուրս: Յուրաքանչյուր տարի այս կամավորական խումբը կրթական ծառայությանն է նվիրաբերում է ավելի քան 20 միլիոն ժամ: Երեց Գոնգը կիսվեց ինը դիտարկումներով իր ուսումնասիրած պատմությունից, որտեղ Հիսուսը հրաշքով կերակրում է հետևորդներին, որի նպատակն էր օգնել ուսուցիչներին, որ նրանք օգնեն ուսանողներին ավելի լավ հասկանալ, թե ինչ է նշանակում հետևել Քրիստոսին:

1. Քրիստոսը լցված է գթությամբ: «Հիսուսը գիտի «մեր սրտերն ու հանգամանքները», ասում է Երեց Գոնգը: «Նա գթությամբ է լցված մեր հույսերի և վերքերի, մեր ցանկությունների ու կարիքների հանդեպ»:

2. Քրիստոսը սկսում է այնտեղից, որտեղ մենք ենք: Ինչպես Քրիստոսը սկսեց իր ժողովրդին կերակրել նրանով, ինչ նրանք ունեին (ինչպես օրինակ՝ հինգ հաց և երկու ձուկ), «մենք սկսում ենք նրանով, ինչ ունենք այժմ, և ովքեր ենք մենք այժմ: Իսկ հետո նա կզորացնի մեզ և կբազմապատկի մեր ջանքերը»:

3. Քրիստոսն ամեն բան անում է կարգ ու կանոնով: Փոխարենը այն քաոսի, որտեղ «մեծ ամբոխի մեջ … հրում էին միմյանց և հափշտակում իրենց ուզածը», Քրիստոսը մարդկանց նստեցրեց կազմակերպված խմբերով, որոնք ունեին ավելի բարձր ընդհանուր նպատակ», ասում է Երեց Գոնգը:

4. Քրիստոսը երախտապարտ է: Ղուկասի 9.16 հատվածում ասվում է, որ Քրիստոսը վերցրեց հացն ու ձուկը և «նայելով երկինք, նա օրհնեց դրանք և կտրեց»: 

5. Քրիստոսը կերակրում է իր առաքյալներին և հանձնարարում նրանց կերակրել ամբոխներին: Երեց Գոնգը սա անվանում է «ուսուցիչների ուսուցման օրինակ, որպեսզի ուսուցիչները կարողանան ուսուցանել ուսանողներին»:

6. Քրիստոսը միաժամանակ կերակրում է 5000 մարդու և յուրաքանչյուր անհատի: «Սա այն հրաշքն է, որը մենք՝ ուսուցիչներս, փնտրում ենք. ուսուցանել մեր ամբողջ դասարանին և դասարանում գտնվող յուրաքանչյուր մարդու», ասում է Երեց Գոնգը: «Այն ընդգրկում է ընդհանուր մտահոգությունները և անհատական կարիքները»:

7. Քրիստոսը համոզվում է, որ ոչինչ կորած չէ: Անկախ նրանից՝ խոսքը վերաբերում է հոգևոր, թե նյութական բաներին, Երեց Գոնգն ասում է. «Երկնքի տնտեսությունը կորուստ չի ունենում: Ամեն բան որոշված է ի սկզբանե, ոչինչ կորստի մատնված չէ վերջում»:

8. Քրիստոսն օգնում է մեզ ավարտել՝ ունենալով ավելին, քան ունեինք սկզբում: Քրիստոսի հետ մենք «ավարտում ենք՝ ունենալով ավելի շատ սեր, ավելի շատ գիտելիք, ավելի շատ ոգեշնչում, ավելի շատ բարություն», ասում է Երեց Գոնգը: 

9. Քրիստոսն ուսուցանում է «հաղորդության առատության մասին»:  Այս կետը վերաբերում է հոգևոր կատարելագործմանը, որին ձգտում են Վերջին Օրերի Սրբերը կիրակնօրյա երկրպագության ծառայության ժամանակ (որը կոչվում է «հաղորդության ժողով»), որն ընդգրկում է հաղորդության հացի և ջրի բաշխումը, ինչը խորհրդանշում է Քրիստոսի մարմինն ու արյունը:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.

Ներբեռնել նկարներ »