Mormon Newsroom

Երեք նոր առաքյալներ են կանչված
Տասներկու Առաքյալների Քվորում

Երեք նոր առաքյալներ են կանչված
Տասներկու Առաքյալների Քվորում

Նորություններ

Երեց Ռոնալդ Ա Ռազբանդ, Երեց Գարի Ի Ստիվենս և Երեց Դայլ Ջ Ռենլանդ

Երեք նոր առաքյալներ են կանչված Տասներկու Առաքյալների Քվորում

 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաջի նախագահության անդամ՝ Հենրի Բ. Այրինգը հայտարարեց Տասներկու Առաքյալների Քվորումի նոր անդամների անունները,  շաբաթ օրը Եկեղեցու 185-րդ կիսամյա համաշխարհային գերագույն համաժողովին Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա։

 Նոր առաքյալներն են․ Երեց Ռոնալդ Ա Ռազբանդ, Երեց Գարի Ի Ստիվենս և Երեց Դայլ Ջ Ռենլանդ։ Նրանք կզբաղեցնեն թափուր տեղերը Տասներկու Առաքյալների Քվորումում, որոնք նախկինում զբաղեցրել են Լ Թոմ Փերին, Բոյդ Կ Փաքերը և Ռիչարդ Գ Սքոթը, որոնք մահացել են անցած գերագույն համաժողովից հետո։ 

Նրանցից յուրաքանչյուրը ելույթ կունենա համաշխարհային լսարանի դիմաց համաժողովի ժամանակ՝ կիրակի օրերին, ինչպես նաև կպատասխանի լրատվամիջոցների հարցերին՝ շաբաթ օրվա ցերեկային նիստից հետո։

Տասներկուսի Քվորումում ծառայության կանչում է Եկեղեցու նախագահը, ով ոգեշնչում է ստանում այդ կոչումը տալու համար։ Տասներկուսի նոր անդամը կարող է կանչվել բարձրագույն իշխանությունների միջից, ովքեր Եկեղեցու ավագ ղեկավարներն են, կամ ամբողջ աշխարհում Եկեղեցու սովորական անդամների միջից։

Տասներկու Առաքյալների Քվորումը Եկեղեցու երկրորդ բարձրագույն կառավարման մարմինն է։ Ի լրումն աշխարհում Հիսուս Քրիստոսի հատուկ վկան լինելու իրենց հիմնական պարտականությանը, առաքյալները կրում են վարչարարական պարտականություններ, վերահսկելով համաշխարհային Եկեղեցու ծրագրերը և զարգացումը։

Տասներկու Առաքյալների Քվորումում անդամների ավագ լինելու հերթականությունը որոշվում է ոչ թե տարիքով, այլ այն ամսաթվով, երբ առաքյալը կանչվել է այդ ծառայության։  Տասներկու Առաքյալների Քվորումի ներկայիս անդամներն են․

 

Նախագահ Ռասսել Մ Նելսոն
Երեց Դալլին Հ Օուքս
Երեց Մ Ռասսել Բալլարդ
Երեց Ռոբերտ Դ Հեյլս
Երեց Ջեֆրի Ռ Հոլլանդ
Երեց Դեյվիդ Ա Բեդնար
Երեց Քվենթին Լ Քուք
Երեց Դ Թոդ Քրիստոֆերսոն
Երեց Նիլ Լ Անդերսեն
Երեց Ռոնալդ Ա Ռազբանդ

Երեց Գարի Ի Ստիվենս

Երեց Դայլ Ջ Ռենլանդ

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.