Նորություններ

Առաքյալը ընտանիքների բարգավաճմանը նպաստող ուղիներ է առաջարկում Ընտանիքներին նվիրված համաշխարհային ժողովին  

Երեց Քրիսթոֆերսոնը կիսվում է կարևոր սկզբունքներով և միջոցառումներով, որոնք միավորում են Վերջին Օրերի Սրբերի ընտանիքները

ՖԻԼԱԴԵԼՖԻԱ 

Աստված ծրագիր ունի Իր զավակներից յուրաքանչյուրի համար: Ամուսնությունն ու ընտանիքը այդ ծրագրի կենտրոնական մասն են կազմում:   Ընտանեկան կյանքի հետ կապված մեր բարձրագույն  առաջնահերթությունը հիմնված է մեր այն համոզմունքի վրա, որ Աստված  է ստեղծել ընտանիքը և կարգել ընտանեկան կյանքը՝ իր նպատակների համար: Հետևաբար, այն համոզմունքը, որ ծնողների և ընտանիքների պարտականությունները և սկզբունքները իսկապես «աստվածայնորեն են նշանակված, մենք դեռ կքննարկենք»: 

Դա էր Երեց Դ. Թոդ Քրիսթոֆերսոնի ուղերձը հինգշաբթի օրը ընտանիքին նվիրված ութերորդ համաշխարհային ժողովին՝ Ֆիլադելֆիայում  երեք տարին մեկ անգամ տեղի ունեցող հավաքին, որը կազմակերպվում է Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու կողմից: Ավելի քան 17500 մարդ 100 երկրներից մասնակցեցին  այս տարվա իրադարձությանը, որը հատկանշական էր  համաշխարհային կրոնական առաջնորդների և մտածողների ելույթներով, ինչպես  նաև Ֆրանցիսկ Պապի ներկայությամբ: 

Արտահերթ նիստին Երեց Քրիսթոֆերսոնը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամը, կիսվեց (տեղի երկու Մորմոն ընտանիքների անձնական պատմությունների օգնությամբ) այն կարևոր սկզբունքներով և միջոցառումներով, որոնք միավորում են Վերջին Օրերի Սրբերի տները, ներառյալ՝ ընտանեկան աղոթքը, ընտանիքով սուրբ գրությունների ուսումնասիրությունը, տնային ընտանեկան երեկոն, ընտանեկան զվարճությունները, ընտանեկան պատմությունը, ընտանեկան խորհուրդները  և համատեղ ընտանեկան ժամանցը: Նա  կիսվեց նաև ընտանիքի վերաբերյալ Առաջին Նախագահության ուսմունքների մասին  երեք րոպեանոց տեսաֆիլմով:

Նա հրավիրեց իր ունկնդիրներին՝ «աղոթքով մտածել այն մասին, ինչ դուք լսեցիք, և  ինչպես կարող են այս սկզբունքներն ու գործառույթները կամ ձեր պայմաններին  հարմարեցված դրանց տարբերակները  օրհնել ձեր ընտանիքը և նրանց ընտանիքները, ում դուք ծառայում եք»: 

Երեց Քրիսթոֆերսոնն ասաց, որ ընտանեկան աղոթքն օգնում է անզորներին հզորանալ, սուրբ գրությունների ընտանեկան ուսումնասիրությունը (մորմոնները կարդում են չորս սուրբ գիրք) ոգեշնչում է՝ նախապատրաստելով դիմակայելու կյանքի մարտահրավերներին, իսկ  տնային ընտանեկան երեկոն (մեկդարյա  պատմության նշանուկություն  ունեցող շաբաթվա մի օրվա  երեկոն միասին անցկացնելու մորմոնների ավանդույթը) ,ամրացնում է ընտանիքները: Նա նաև ասաց, որ ընտանիքի պատմությունների իմացությունը ընտանիքին  տալիս է «մի փոքր ավելի վստահություն և տոկունություն՝ դիմակայելու [իր] մարտահրավերներին»: 

«Երբ մենք ծրագրեցինք այս  [իրադարձությունը], ցանկացանք կապվել տարբեր կրոնական համայնքների հետ՝  որպեսզի լավ ընտանիքների կայացման վերաբերյալ որոշակի տեղեկատվությամբ օգնեն մեզ»,- ասաց Ֆիլադելֆիայի Արքեպիսկոպոս Ջարլզ Ջ. Չափութը:  «Չեմ կարծում, թե որևէ մեկը դա անում է  ավելի լավ,  քան մորմոնների համայնքը և Վերջին Օրերի Սրբերը: Ես երախտապարտ եմ, որ դուք պատրաստակամ  օգնում եք մեզ՝  ուսուցման գործում»:

Չնայած ոմանք թողնում են ընտանիքները զորացնելու պայքարը, որովհետև մտածում են, որ դա կորած գործ է, Երեց Քրիսթոֆերսոնն ասաց, որ կարևոր է հեռուն նայել:

 «Ես լսել եմ, որ ասում են, թե երեխաներին մեծացնելը նման է այգի աճեցնելուն», -  ասաց նա: Դուք չեք կարող բույսերին ու ծաղիկներին ստիպել ծաղկել, երբ կամենաք և ինպես կամենաք, բայց դուք կարող եք շատ բան անել՝ նրանց համար  ապահովելով մի միջավայր,  որ ծաղկումը հնարավոր դառնա: Դա այն էր, ինչի մասին մենք խոսում էինք այսօր: Կարևոր տարրը  ոչ թե այն է, թե ինչ  ենք մենք  անում, այլ այն, թե ինչ ենք մենք թույլ  տալիս Աստծուն՝ անել մեր միջոցով»:

Այս տարի  Ընտանիքների Համաշխարհային Հավաքը տեղի ունեցավ Միացյալ Նահանգներում՝ առաջին անգամ այն ժամանակից ի վեր, երբ այն առաջին անգամ անցկացվեց 1994 թվականին՝  Հովհաննես Պողոս II Պապի օրոք: Այս տարվա իրադարձության թեման է. «Սերը մեր առաքելությունն է. լիարժեք գործող ընտանիք»: 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.

Ներբեռնել նկարներ »