Հետևիր Նրան
Սուրբ Զատիկի Տոնը

Հետևիր Նրան
Սուրբ Զատիկի Տոնը

Նորություններ

Եկեղեցին մեկնարկում է «Հետևիր Նրան» նախաձեռնությունը, որը հասանելի կլինի առցանց լսարաններին

Սուրբ Զատիկի համաշխարհային նախաձեռնությունը երեք տարեկան է

Ակնկալվում է, որ համաշխարհային նախաձեռնությունը, որը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի վրա, Սուրբ Զատիկի տոների այս ժամանակահատվածում կհասնի տասնյակ միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: «Հետևիր Նրան» արշավը սկսվել է կիրակի օրը (13 մարտի) Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից, որն իր մեջ ներառում է սոցիալական լրատվամիջոցները, ցուցադրումները այցելուների կենտրոններում, անդամների  և միսիոներների գործիքները, ինչպես նաև առցանց վճարված գովազդները համացանցի կայքերում:

Նախաձեռնությունը սկսվում է Սուրբ Զատիկի տոներին, բայց Եկեղեցու ղեկավարները նախատեսում են կիսվել Քրիստոսի մասին այս ուղերձով ամբողջ տարվա ընթացքում: Մորմոնները հավատում են, որ քանի որ Փրկիչն ապրում է, մենք բոլորս կունենանք հույսի, ուրախության, խաղաղության, ապաշխարության և հավերժական կյանքի հնարավորություն, քանի դեռ մենք լսում ենք «Եկմ ինձ հետևիր» Նրա կոչը (Ղուկաս 18.22):

«Դրա հիմքում ընկած է Հենդելի «Մեսիան», «Ալելուիան»` երգչախմբի կատարմամբ, որն ի սկզբանե ստեղծված էր Զատիկի տոնի համար, թեև մենք այն ավելի շատ օգտագործում ենք Սուրբ Ծննդյան տոներին», - ասել է Երեց Բրենտ Հ. Նիլսոնը Յոթանասունից, Միսիոներական բաժնի գործադիր տնօրենը, Եկեղեցու նախաձեռնության հովանավորը:

Նոր երկու րոպեանոց տեսանյութը, որը նկարահանվել է Իսրայելում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում, կտեղադրվի առցանց՝ FollowHim.mormon.org և Gospel Library հավելվածում: Տեսանյութը պատմում է երիտասարդ ամուրիների մասին ամբողջ աշխարհից:

«Զատիկի այս նախաձեռնությունը նկարահանվել է Millennials կոչվող սերնդի հետ, և նրանք, ովքեր դիտեն այն, իրոք կսիրեն: Դա մի հրաշալի տեսանյութ է», -  ասել է Երեց Նիլսոնը: «Նրանք, ովքեր կդիտեն այն, կհասկանան որ «ալելուիա» նշանակում է` մենք սիրում ենք Փրկիչին, մենք երկրպագում ենք Նրան, և դա կլինի տոնակատարության մի մասը, որը մենք փորձում ենք ցույց տալ»:

Եկեղեցին ստեղծել է նաև երկրորդ անիմացիոն տեսահոլովակը, որը կենտրոնանում է նրա վրա, թե ինչպես են Հիսուս Քրիստոսի Քավությունը և Նրա Հարությունը օգնում մարդկանց իրենց առօրյա կյանքում կողք կողքի ապրել մահվան, մեղքի, ցավի և այլ բեռների ներքո: Այդ տեսանյութերը և բաժանորդագրման քարտերը ներբեռնելու համար այցելեք mormon.org/download:

Ցուցադրումները կարելի է դիտել Եկեղեցու անգլախոս այցելուների համաշխարհային կենտրոններում: Մեխիկո Սիթիի Տաճարային այցելուների կենտրոնում տեղի կունենա իսպաներեն ցուցադրում:

Կայքը և տեսանյութերը հասանելի կլինեն 29 լեզուներով. ալբաներեն, հայերեն, սեբունաո, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լատվիերեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, իսպաներեն, շվեդերեն, թագալոգ, թայերեն և ուկրաիներեն:

Երեց Նիլսոնն ասել է, որ «Հետևիր Նրան» նախաձեռնությունը նախատեսված է, որպեսզի ռեսուրսներ տրամադրվի մորմոններին և այլ հավատների մարդկանց, որ կիսվեն սոցիալական լրատվամիջոցներով և տարածեն ուղերձ Հիսուս Քրիստոսի մասին:

Տարածվող նյութը տեղադրված է mormon.org կայքի սոցիալական լրատվամիջոցների էջերում, այդ թվում նաև` Facebook, Twitter, Google+, Pinterest և Instagram-ում: YouTube-ի գլխավոր էջի գովազդը կներկայացվի Սուրբ Զատիկի կիրակի օրը, մարտի 27-ին` Արգենտինայում և Մեքսիկայում: Նրանք, ովքեր կիսվում են առցանց նյութերով, խրախուսվում են օգտագործել #Hallelujah որոնման տերմինը:

Բացի այդ, վիրտուալ «Ալելուիա» կրկներգը Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի կողմից կհրապարակվի մարտի 13-ին՝ կայքում: Այն առանձնացնում է անհատական վերբեռնված տեսանյութերը YouTube-ում` բոլոր տարիքի ավելի քան 2000 մարդկանց կողմից, որոնք միանալով Մորմոնական Թաբերնաքլի Երգչախմբի հետ, կստեղծեն զանգվածային վիրտուալ «Ալելուիա» կրկներգը: Երգչախմբի հետ համագործակցությունը համընկնում է Ջորջ Ֆրեդերիկ Հենդելի «Մեսիա» նորագույն ձայնագրության թողարկման հետ:

Միսիոներական Բաժինը հովանավորել է Սուրբ Ծննդյան և Զատիկի նախաձեռնությունները վերջին երեք տարիների ընթացքում, որպեսզի մեծ լսարանին հասցնի Եկեղեցու ուղերձը` Հիսուս Քրիստոսն ապրում է: Եկեղեցու ղեկավարները հույս ունեն, որ «Հետևիր Նրան» լրատվական քարոզչության վերջին նախաձեռնությունը կլինի նույնքան հաջողակ, որքան նախորդ Սուրբ Ծննդյան և Զատիկի նախաձեռնությունները, որոնք կենտրոնացած էին Հիսուս Քրիստոսի ծննդյան և հարության վրա:

Դեկտեմբերին «Փրկիչ ծնվեց» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը հասանելի եղավ ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց: Տեսանյութն ուներ ավելի քան 50 միլիոն դիտում:

Եկեղեցին սկսել է Սուրբ Զատիկի իր առաջին նախաձեռնությունը 2014 թվականին` մեկշաբաթյա քարոզարշավով՝ «Նրա շնորհիվ» խորագրով: 2014 թվականի դեկտեմբերին մեկամսյա Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը` «Նա է Ընծան», ներառում է մի տեսահոլովակ, որն ունեցել է մոտ 34 միլիոն դիտում: 2015 թվականի Զատիկի նախաձեռնության տեսանյութը՝ «Որովհետև Նա ապրում է»,  դիտվել է մոտ 30 միլիոն անգամ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.