Նորություններ

Համաշխարհային համաժողով՝
Եկեղեցու ղեկավարների ուղերձը
 

Mormon Newsroom

Համաշխարային համաժողովին Եկեղեցու ղեկավարներն 

անդրադառնում են կարևոր թեմաների

Սոլթ Լեյք Սիթի — Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավարները տարբեր կրոնական թեմաների և սոցիալական հարցերի վերաբերյալ իրենց խոսքը հղեցին միլիոնավոր մարդկանց, ովքեր հավաքվել էին աշխարհի տարբեր մասերում՝ մասնակցելու Եկեղեցու 185-րդ կիսամյա գերագույն համաժողովին, որը տեղի ունեցավ 2015թ. սեպտեմբերի 26-ին, հոկտեմբերի 3-ին և 4-ին, 21 000 -տեղանոց Համաժողովների կենտրոնում` Սոլթ Լեյք Սիթիում, (Յուտա):

Քանի որ Եկեղեցու 15 միլիոն անդամների մեծ մասը չեն կարող անձնապես ներկա գտնվել համաժողովին, վեց նիստերը արբանյակով հեռարձակվում են ավելի քան 100 երկրներ՝ 80 լեզուներով, 7400 Եկեղեցու շենքեր: Բացի այդ, ,Եկեղեցին ուղիղ եթերով հաղորդում էր նիստերը LDS.org կայքում, LDS General Conference YouTube channel-ով և Mormon Channel-ով:  

Եկեղեցու ղեկավարների կողմից հղված համաժողովի ուղերձները շուտով կթարգմանվեն 94 լեզուներով: Ստորև տրված են հատվածներ այդ ուղերձներից.

Հետևել Հիսուս Քրիստոսի ուսմունքներին և օրինակին 

«Աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, մեծ ճնշում է գործադրում ամենուր գտնվող լավ մարդկանց վրա, որպեսզի ցածրացնի կամ նույնիսկ անտեսի արդարակյաց կյանքի նրանց չափանիշները։ Սակայն, անկախ ամեն օր մեզ շրջապատող չարից ու գայթակղություններից, մենք կարող ենք և կգտնենք իսկական ուրախություն, եթե այսօր ապրենք Քրիստոսակենտրոն կյանքով։ Քրիստոսակենտրոն կյանքով ապրել նշանակում է՝ սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, ապա հետևել Նրա օրինակին և ճշգրտորեն պահել Նրա պատվիրանները»: (Երեց Ռիչարդ Ջ. Մեյնս)

«Մենք բոլորս պետք է զարգանանք, դրսևորենք այնպիսի վարք և ունենանք այնպիսի տեսք, որով ցույց կտանք, որ մենք Քրիստոսի ճշմարիտ հետևորդներն ենք»: (Երեց Քուենթին Լ. Քուք)

«Մեզանից յուրաքանչյուրը երկիր է եկել Քրիստոսի լույսը ստացած: Երբ մենք հետևենք Փրկչի օրինակին և ապրենք այնպես, ինչպես նա ապրեց և ինչպես Նա սովորեցրեց, այդ լույսը կբռնկվի մեր մեջ և կլուսավորի ճանապարհը ուրիշների համար»: 

 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Ամրացնել ընտանիքը

«Քսան տարի առաջ  Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը հրապարակեցին «Ընտանիք՝ հայտարարություն աշխարհին» հռչակագիրը։ Այդ ոգեշնչված փաստաթուղթը մենք եզրափակեցինք հետևյալ կերպ. «… Մենք զգուշացնում ենք, որ ընտանիքի քայքայումը անհատներին, համայնքներին և ազգերին կպատճառի այն դժբախտությունները, որոնց մասին կանխագուշակել էին հին ու նոր մարգարեները»։ Որպես առաքյալներ մենք այսօր վերահաստատում ենք այդ հանդիսավոր նախազգուշացումը»։ (Երեց Մ. Ռասսել Բալլարդ)

«Դեպի երջանկություն տանող ուղին անցնում է ընտանիքի հիմնական միավորի միջով, որն ի սկզբանե կազմավորվել և հայտնվել է մեր Երկնային Հոր կողմից»: (Երեց Գրեգորի Ա. Շվիցեր)

Բարոյական վարքի չափանիշները

«Երբ որևէ բան ենք դիտում, կարդում կամ զգում, որը ցածր է մեր Երկնային Հոր չափանիշներից, այն թուլացնում է մեզ: … Անկախ մեր տարիքից, եթե այն, ինչ դիտում եք, կարդում կամ ցանկանում անել, չի համապատասխանում Երիտասարդներին զորացնելու համար գրքույկում նշված Տիրոջ չափանիշներին, ապա անջատեք այն, գցեք մի կողմ, պատռեք, դուռը փակեք»: (Քույր Լինդա Ս. Ռիվս)

«Ամբարշտությունը, օրինակ՝ անբարո վարքագիծը երբեք պատասխանի մաս չէ»:  (Երեց Քուենթին Լ. Քուք)

Զորացնել երեխաներին և երիտասարդներին

« . . . Երեխաները սովորում են, երբ նրանք պատրաստ են սովորելու և  ոչ թե այն ժամանակ, երբ մենք ենք պատրաստ սովորեցնելու նրանց»: (Երեց Բրեդլի Դ. Ֆոսթեր)

«[Երիտասարդներ,] դուք ապրում եք ձեր կյանքի վճռական ժամանակահատվածը: Ընտրությունները, որ դուք կատարում եք` միսիա, կրթություն, ամուսնություն, մասնագիտություն և ծառայություն Եկեղեցում, կձևավորեն ձեր հավերժական ճակատագիրը: Սա նշանակում է, որ դուք պիտի միշտ նայեք առաջ՝ նայեք ապագային: … Կրթությունը պատրաստում է ձեզ ավելի լավ աշխատանքային հնարավորությունների համար: Այն ձեզ ավելի լավ դիրքում է դնում, որպեսզի ծառայեք և օրհնեք ձեզ շրջապատող մարդկանց: Այն ձեզ կդնի  ողջ կյանքում ուսանելու ուղու վրա: Կրթությունը կուժեղացնի ձեզ` անգրագիտության և սխալների դեմ պայքարում»: (Երեց Ռոբերտ Դ. Հեյլս)

«Դուք՝ դեռահասներդ, այդ տարիքում հաճախ անվստահ եք զգում ձեզ, ունենալով թերարժեքության զգացում, երբ  փորձում եք  ձեր տեղը գտնել հասակակիցների մեջ և հավասարվել նրանց։ Գուցե գայթակղվեք՝ ցածրացնելով ձեր չափանիշները և հետևելով ամբոխին, որպեսզի ընդունվեք նրանց կողմից, ում հետ ցանկանում եք ընկերանալ։ Եղեք ուժեղ և զգոն այն ամենի հանդեպ, ինչը կխանգարի ձեզ ձեռք բերել հավերժության օրհնությունները։ Այստեղ և այժմ կայացրած ձեր ընտրությունները հավիտենական կարևորություն ունեն»։ 

 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն 

Ընտրություններ կատարել՝ հիմնվելով հավատքի և ճշմարտության աղբյուրների վրա 

«Դուք կարող եք հրավիրել այսպես կոչված «անհատական խորհուրդ»: Որոշ ժամանակ անցկացրեք մենակ: Մտածեք, թե ինչ է լինելու ապագայում: Հարցրեք ինքներդ ձեզ. «Իմ կյանքի ո՞ր ոլորտն եմ ես ցանկանում ուժեղացնել, որպեսզի կարողանամ զորացնել ուրիշներին: Ես որտե՞ղ եմ ուզում լինել մի տարի հետո: Երկու տարի հետո: Ի՞նչ  ընտրություն պիտի կատարեմ, որպեսզի հասնեմ այնտեղ»: Ուղղակի հիշեք, դուք եք օդաչուն: Ես վկայում եմ, որ երբ դուք ուշքի գաք, ձեր Երկնային Հայրը կգա ձեզ մոտ: Իր Սուրբ Հոգու հանգստացնող ձեռքով Նա կուղեկցի ձեզ»: (Երեց Ռոբերտ Դ. Հեյլս)

«Թեև հավատքի ձեր կրակը սկզբում կարող է փոքր լինել, արդար ընտրությունները բերում են ավելի մեծ վստահություն Աստծո հանդեպ, և ձեր հավատքն աճում է: Մահկանացու կյանքի դժվարությունները հարվածում են ձեզ, իսկ չար ուժերը դարանակալում են խավարում՝ հույս ունենալով մարել ձեր հավատքի կրակը: Բայց եթե շարունակում եք լավ ընտրություններ կատարել, վստահում եք Աստծուն ու հետևում եք Նրա Որդուն, Տերը մեծացնում է ձեր լույսն ու գիտելիքը, և ձեր հավատքը դառնում է մնայուն ու անսասան»:  (Երեց Նիլ Լ. Անդերսեն) 

«Շատերն արդի աշխարհում որոնում են վայրկենական գոհացում և վայրկենական գիտելիք համացանցում: Ի հակադրություն սրա, մենք չափազանց կօրհնվենք, եթե հավատք գործադրենք, համբերություն դրսևորենք և գնանք մեր Երկնային Հոր՝ բոլոր ճշմարտությունների աղբյուրի մոտ: Այնքան շատ պատասխաններ և հավաստիացումներ կարող են գալ ամենօրյա հետազոտության, սուրբ գրությունների ուսումնասիրան և անկեղծ ու աղերսալի աղոթքի միջոցով, բայց համացանցն այդպիսի խոստումներ չի տալիս»: (Քույր Լինդա Ս. Ռիվս)

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.

Ներբեռնել նկարներ »