Ծանոթացեք մորմոնների հետ

Ծանոթացեք մորմոնների հետ

Նորություններ

Ի՞նչ է հայտնի մորմոնների մասին սովորական մարդկանց։ Գրեթե ոչի՛նչ։ Ոմանք հիշում են Կոնան-Դոյլի մռայլ պատմվածքները, իսկ ոմանք դիտել են քննադատական հեռուստահաղորդումներ։ Կատակերգական շատ հիշեցումներ մորմոնների մասին հանդիպում են ամերիկյան գեղարվեստական ֆիլմերում, անգամ՝ մուլտֆիլմերում։ Հայտնի է, որ մորմոնները չեն օգտագործում ալկոհոլ, չեն ծխում և չեն վիճում։ Սակայն ի՞նչն է կանգնած նրանց հավատքի այդ արտաքին դրսևորումների հետևում։ Եկել է ժամանակը նայել մորմոններին «լայն բացված աչքերով» և հասկանալ, թե արդյոք նրանք վտանգավոր են։ Ի՞նչ են քարոզում։ Ի՞նչ կարելի է նրանցից սպասել։ մասին ամենից լավ վկայում են հավատացյալների արարքները։

«Ծանոթացեք Մորմոնների հետ» տեսաֆիլմը, որը «ներսից» է ներկայացնում այդ եկեղեցին, պատմում է ոչ միայն հետաքրքիր մարդկանց մասին, այլև՝ ,աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մեր ժամանակակիցների մասին։ Նրանք ունեն տարբեր հետաքրքրություններ, կյանքի պայմաններ, տարբեր փորձություններ և դժվարություններ, սակայն, ամեն մեկը փորձում է օրեցօր ապրել Հիսուս Քրիստոսի ավետարանով՝ ունենալով հավատք ամեն քայլի մեջ՝ անվանելով իրեն վերջին օրերի Սուրբ։

Ֆուտբոլային թիմի մարզիչի, քիքբոքսեր աղջկա, պարող եպիսկոպոսի և մյուս հերոսների պատմությունները փոխում են մորմոնների մասին պատկերացումները՝ կոտրելով կարծրատիպերը։

Այդ ֆիլմը սենսացիա դարձավ շատ երկրներում և ահռելի հաջողությամբ ցուցադրվեց ԱՄՆ-ում՝ առաջ անցնելով իր դրամարկղային հավաքագրումներով շատ բլոկբաստերներից։ Մարդիկ կինոթատրոններից դուրս էին գալիս ոգեշնչված։ «Ես ավելի լավը դառնալու ցանկություն ունեմ այժմ», «հիանալի է, որ կարելի է ծանոթանալ կրոնական այլ համոզմունքներ կրող մարդկանց հետ», - կիսվում էին նրանք։

Դեվիդ Արչուլետայի կատարմամբ «Glorious» երգը դարձավ հիթ և ինչ-որ առումով՝ բարու և ինքնավստահության հիմք։ Այժմ, երբ ֆիլմը թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով, դրան կարող են ծանոթանալ Եվրոպայի և Ասիայի ժողովուրդները։

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.