Mormon Newsroom

Լուսավորի՛ր աշխարհը

Լուսավորի՛ր աշխարհը

Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը խրախուսում է Քրիստոսանման ծառայությունը

Նորություններ

«Լուսավորի՛ր աշխարհը»

Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը խրախուսում է Քրիստոսանման ծառայությունը

Վերջին Օրերի Սրբերը մասնակցում են համաշխարհային նախաձեռնությանը

Վերջին Օրերի Սրբերը և նրանց բարեկամները ամբողջ աշխարհում խրախուսում են հասարակությանը մասնակցել ծառայելու հնարավորություններին, Սուրբ Ծննդյան տոներին փառաբանելու Հիսուս Քրիստոսի կյանքը: «Լուսավորի՛ր աշխարհը» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը կհասնի համաշխարհային լսարանին սկսած 2017թ.-ի նոյեմբերի 24-ից (ուրբաթ) և կշարունակվի մինչև Սուրբ Ծննդյան օրը՝ դեկտեմբերի 25-ը:

      

«Լուսավորի՛ր աշխարհը» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը , որն անցկացվում է արդեն երկրորդ տարին, կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի՝ «աշխարհքի լույսի» (Հովհաննես 8.12) փառաբանման և տարածման վրա: Փրկիչը հայտարարել է․ «Դուք աշխարհի լույսն եք» (Մատթեոս 5.14):  

«Երբ մենք հետևենք Փրկիչի օրինակին և ապրենք, ինչպես Նա ապրեց և ինչպես Նա ուսուցանեց, այդ լույսը կվառվի մեր մեջ և կլուսավորի մյուսների ճանապարհը», - ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը 2015թ. հոկտեմբերի գերագույն համաժողովին:

Լրատվամիջոցներ

Առցանց բովանդակությամբ կարելի է կիսվել mormon.org կայքում, ներառյալ մի նոր ոգեշնչող տեսանյութ 33 լեզուներով և ծառայության գալուստի օրացույց,  «25 օր և ծառայելու 25 եղանակ», որպեսզի խրախուսենք հանրությանը հետևել Քրիստոսի ուսմունքներին Սուրբ Ծննդյան տոներին: Յուրաքանչյուր օր mormon.org կայքը  կցուցադրի Փրկիչի ուսմունքները հակիրճ տեսանյութով և ծառայելու գաղափարներով:        Կայքը հասանելի է անգլերենով, իսպաներենով և պորտուգալերենով, web landing page-ը նաև տրամադրում է կապուղիներ 29 լեզուների համար:

Գլխավոր տեսանյութի ներբեռնվող տարբերակը հասանելի է նաև Church’s Gospel Library հավելվածում:

Առցանց բովանդակությամբ կարելի է կիսվել mormon.org կայքի սոցիալական էջերից, օրինակ՝ Facebook, Twitter, Google+, Pinterest և Instagram-ից: Սոցիալական լրատվամիջոցների էջերից օգտվողներին խրախուսում ենք կիսվել իրենց փորձառություններով՝ օգտագործելով hashtag #LIGHTtheWORLD։ 

Բացի այդ, «Լուսավորի՛ր աշխարհը» ցուցադրող վահանակները կտեղադրվեն ամբողջ աշխարհի քաղաքների այցելուների կենտրոններում, ներառյալ՝  Մեխիկո Սիթիում և Փարիզում: Վահանակներ կտեղադրվեն Նյու Յորք Սիթիի Թայմս Սքուերում, Սոլթ Լեյք Սիթիում, Լոս Անջելեսում և Մեխիկո Սիթիում:

Պաստառները և փոխանցվող քարտերը նույնպես մատչելի կլինեն առցանց անդամների և միսիոներների համար, որպեսզի խրախուսեն ուրիշներին մասնակցել նախաձեռնությանը:

Բարեգործական միջոցառումներ

Որպես նախաձեռնության մաս, տեղի կունենան մի շարք համերգներ, որոնց կմասնակցեն «Լուսավորի՛ր աշխարհը» նախաձեռնության աջակցող խմբերը, ովքեր սոցիալական կայքերում ունեն հետևորդների հզոր բանակ, ներառյալ՝ The Piano Guys խումբը  YouTube’s New York ստուդիայում դեկտեմբերի 12-ին, և մի համերգ Պերուի մայրաքաղաք Լիմայում՝ երգիչ Դեյվիդ Արչուլետայի մասնակցությամբ:  

Նախատեսված են ավելի քան 90 միջոցառումներ քաղցածներին կերակրելու համար Միացյալ Նահանգներում և Կանադայում, ընդգրկելով մասսայական բնույթ կրող և անհատական ծառայության դեպքեր: Նախաձեռնությունը ամբողջ աշխարհում կաջակցի նաև 28 տեղական ծառայության միջոցառումների: Ծրագրում ընդգրկված են՝ Սուրբ Ծննդյան տոպրակների պատրաստում Ուկրաինայի, Ռուսաստանի և Բելառուսի որբանոցների համար և սննդի, հագուստի, մաքրող միջոցների մատակարարում Ֆլորիդա, Նովա Սքոտիա և այլ վայրեր:

Սոլթ Լեյք Սիթիում գտնվող Ջեզեֆ Սմիթի Հուշահամալիրի շենքի ընդունարանում այցելուները կնկատեն «Լուսավորի՛ր աշխարհը» վենդինգ (վաճառքի) ապարատներ, որոնք կարող են օգտագործվել գնելու համար ներդրված իրեր Եկեղեցու Բարեգործության գործընկերների կողմից, ներառյալ՝ CARE, Utah Food Bank, Eye Care 4 Kids, WaterAid, Water For People և JustServe: Գնվող իրերը կընդգրկեն նույնիսկ կենդանի հավերի և այծերի կտրոններ զարգացող երկրների կարիքավորների համար:

Նախաձեռնության պատմությաւնը

Վերջին մի քանի տարիների ընթացում Եկեղեցու Միսիոներական Բաժանմունքը Սուրբ Ծննդի և Զատիկի տոների ընթացքում հովանավորում է առցանց նախաձեռնություն: Անցյալ տարվա «Լույս աշխարհին» նախաձեռնությունը ընդգրկում էր 25 տեսանյութ  և 25-օրյա գալուստի օրացույց՝ Սուրբ Ծննդյան տոներին ծառայության գաղափարներով:

Անցյալ գարնան Զատիկի նախաձեռնությունը ներառում էր տարածվող տեսանյութ  33 լեզուներով, որը լուսաբանում էր Հիսուս Քրիստոսի դերը՝ որպես Խաղաղության Իշխան:

2015թ. դեկտեմբերին «Փրկիչ է ծնվել» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը հասանելի էր միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: 2016թ.-ին միլիոնավոր մարդիկ կարողացան նաև մասնակիցը դառնալ «Հետևիր Նրան» Զատիկի նախաձեռնությանը:

Զատիկի առաջին նախաձեռնությունը Եկեղեցին սկսել է 2014թ.-ին մեկ շաբաթ տևողությամբ  սոցիալական լրատվամիջոցներում ծավալված արշավով «Նրա շնորհիվ» վերնագրով: 2014թ.-ի դեկտեմբերին մեկ ամիս տևած «Նա է պարգևը» Սուրբ ծննդյան նախաձեռնությունը հասանելի եղավ համաշխարհային լսարանին:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք mormon.org։ 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.