Լույս Աշխարհին

Լույս Աշխարհին

Եկեղեցին սկսում է «Լույս Աշխարհին» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը Համաշխարհային առցանց և տեղայնացված նախաձեռնություններ

Նորություններ

Եկեղեցին սկսում է «Լույս Աշխարհին» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը 

Համաշխարհային առցանց և տեղայնացված նախաձեռնություններ, որոնք կենտրոնանում են Քրիստոսանման ծառայության վրա:

http://https://www.youtube.com/watch?v=xnyvnk5t3S0 I 

 

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցին սկսում է Հիսուս Քրիստոսի ծննդյան տոնակատարության և Սուրբ Ծննդյան տոներին ուրիշներին ծառայելու համար մարդկանց խրախուսելու համաշխարհային նախաձեռնությունը: «Լույս Աշխարհին» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը համաշխարհային լսարանին կհասնի սկսած դեկտեմբերի 1-ից մինչև հունվարի 1-ը:

Նախաձեռնությունը կենտրոնանում է  Հիսուս Քրիստոսի լույսով`  «աշխարհի լույսով» (Հովհաննես 8.12) կիսվելու տոնակատարության վրա:

 «Երբ մենք հետևենք Փրկիչի օրինակին և ապրենք այնպես, ինչպես նա ապրեց, և ինչպես Նա ուսուցանեց, այդ լույսը կբռնկվի մեր մեջ և կլուսավորի ճանապարհը ուրիշների համար», ասել է Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնը 2015թվականի հոկտեմբերի գերագույն համաժողովի ելույթում:

 Նյութերը, որոնցով կարելի է կիսվել, մատչելի կլինեն mormon.org կայքում, սկսած դեկտեմբերի 1-ից, ներառյալ մի տեսանյութ, որը հրավիրում է հասարակությանը Սուրբ Ծննդյան տոներին ծառայություններ կատարել` հետևելով Քրիստոսի օրինակին: Ծառայության նախաձեռնությունը կսկսվի դեկտեմբերի 1-ին (հինգշաբթի), Համաշխարհային Ծառայության Օրվա հետ միաժամանակ:

 Գլխավոր տեսաֆիլմի ներբեռնվող տարբերակը առկա է նաև Եկեղեցու Gospel Library հավելվածում: Բացի այդ, կան նաև 25 կարճ տեսանյութեր, որոնք առաջարկում են ամենօրյա ծառայության գաղափարներ, որոնցով նախաձեռնության ընթացքում կարող ենք կիսվել սոցիալական կայքերում:

 Կիսվելու հնարավորություն ունեցող նյութերը տեղադրված են mormon.org-ի սոցիալական կայքերում՝ Facebook, Twitter, Google+, Pinterest և Instagram: Սոցիալական կայքերից օգտվողներին խրախուսվում է կիսվել իրենց փորձառություններով` օգտագործելով #LIGHTtheWORLD հաշթեգը:

 Կայքը, որը մատչելի է անգլերենով, իսպաներենով և պորտուգալերենով, ցուցադրում է բեռնվող ամսագիր՝ «25 օրից: 25 օրից ավելի»: Կայք է տրամադրվում նաև 26 այլ լեզուների համար: Օրացույցը տրամադրում է ամենօրյա ծառայության հնարավորություններ պլանավորելու գաղափարներ դեկտեմբերին` մինչև Սուրբ Ծննդյան օրը:

 Բացի այդ, նախաձեռությունը առկա է առցանց կայքերում, ցուցադրվելու է ամբողջ աշխարհի Եկեղեցու անգլախոս այցելության կենտրոններում և Մեքսիկո Սիթիի այցելության կենտրոնում, անդամների և միսիոներների գործիքների, բացօդյա գովազդների, ներառյալ Նյու Յորք Սիթիի Թայմզ Սքուերի գովազդային վահանակների վրա, Սոլթ Լեյք Սիթիում, Լոս Անջելեսում, Յոհանեսբուրգում, Հարավային Աֆրիկայում, Ֆիլիպիններում և Մեքսիկայում:

Տեսանյութը ստեղծվել է 33 լեզուներով: Այն մատչելի կլինի ալբաներեն, հայերեն, սեբունո, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիջիերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմանարեն, հունարեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լատիշերեն, մոնղոլերեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, սամորերեն, իսպաներեն, շվեդերեն, թագալոգերեն, թայերեն, տոնգերեն, և ուկրաիներեն լեզուներով:

 Արդեն մի քանի տարի Եկեղեցու Առաքելության Բաժինը հովանավորում է Սուրբ Ծննդյան և Զատիկի նախաձեռությունները, որպեսզի դրանք Եկեղեցու ուղերձով հասնեն ընդարձակ լսարանին` առ այն, որ Հիսուս Քրիստոսը ծնվել է, ապրել է, մահացել է և հարություն է առել, որ փրկի համայն մարդկությանը:

 Անցյալ տարի «Փրկիչ է ծնվել» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը հասել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում: Տեսանյութը ունեցել է ավելի քան 50 միլիոն դիտում: Անցյալ գարնանը միլիոնավոր մարդկանց է հասել նաև «Հետևիր Նրան» Զատիկի նախաձեռնությունը:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.