Թեմա

Ընտանիք

  • Հավերժ ապրող և առաջադիմող միասնական ընտանիքի գաղափարը Վերջին Օրերի Սրբերի վարդապետության հիմքն է հանդիսանում: Հոր և մոր կողմից ղեկավարվող ընտանիքներում երեխաները զարգացնում են այնպիսի արժանիքներ, ինչպիսիք են` սեր, վստահություն, հավատարմություն, համագործակցություն և ծառայություն:
  • Ըստ Եկեղեցու վարդապետության ամուսնությունը կատարվում է Եկեղեցու տաճարներից մեկում և մահը չեղյալ չի համարում այն, քանի դեռ զույգը հավատարիմ է իր տաճարային երդումներին: Ավելին, ընտանեկան հարաբերությունները շարունակվում են գերեզմանից այն կողմ, և ընտանիքի անդամները կարող են առաջադիմել ողջ հավերժության ընթացքում:
  • 1995թ. Եկեղեցու բարձրագույն կառավարող երկու մարմինները` Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Քվորումը լույս ընծայեցին մի հայտարարություն, որը բացատրում էր ընտանիքի աստվածային բնույթը և այն, թե ինչպես ընտանեկան հարաբերությունները պետք է պահել և ամրապնդել: (Կարդացեք «Ընտանիք՝ Հայտարարություն աշխարհին»:)
  • 1915թ. Եկեղեցու ղեկավարները հաստատեցին մի ծրագիր, որը հորդորում էր ծնողներին շաբաթը մեկ անգամ հավաքվել իրենց ընտանիքները միասին, այդ երեկոն նվիրելով ընտանիքին: Ընտանեկան երեկոն մի ժամանակ է, երբ ծնողները կարող են ուսուցանել երեխաներին ավետարանի սկզբունքները: Ընտանեկան երեկոն հիմնականում սկսվում և ավարտվում է աղոթքով, լինում են երգեր, սուրբ գրությունների ընթերցանություն, կրոնական կամ գործնական թեմայով հակիրճ դաս և հյուրասիրություն: Դասերը մատուցում են ծնողները, իսկ երբեմն էլ` երեխաները:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.

Ներբեռնել նկարներ »