Եկեղեցին հրատարակել է
«Փրկիչ ծնվեց»
Սուրբ Ծննդյան ուղերձ

Եկեղեցին հրատարակել է
«Փրկիչ ծնվեց»
Սուրբ Ծննդյան ուղերձ

Նորություններ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին թողարկել է

 «Փրկիչ  ծնվեց» Սուրբ Ծննդյան ուղերձը 2015 թվականի տոների համար:

 Նախաձեռնությունն ընդգրկում է նյութեր 33 լեզուներով:

Եկեղեցին մեկնարկում է «Փրկիչ ծնվեց» Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը

Տեսանյութերն ու առցանց նյութերը ստեղծվել են միլիոնավոր մարդկանց հետ կիսվելու համար

Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը, որը ներառում է մի տեսանյութ` բազմաթիվ լեզուներով, և բացօթյա գովազդ Նյու Յորքի Սիթիի Թայմզ Սքուերում, մեկնարկեց այսօր (2015 թվականի նոյեմբերի 29ին, կիրակի, ժամը 6։00 MST) Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու կողմից:  «Փրկիչ ծնվեց» խորագրով 2015 թվականի այս նախաձեռնությունը կենտրոնանում է Հիսուս Քրիստոսի ուսմունքները  գտնելու, դրանց մասին սովորելու և դրանց հետևելու վրա: Եկեղեցին ակնկալում է, որ նախաձեռնությունը կհասնի միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, մինչ մարդիկ իրենց սոցիալական կայքերում կկիսվեն առցանց նյութերով դեկտեմբեր ամսվա ընթացքում, երբ քրիստոնյաները տոնում են Հիսուս Քրիստոսի ծնունդը:

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ Աստծո իշխանությունն ու ազդեցությունը մեր առօրյա կյանքում ստորադասվում ու անտեսվում է, և որտեղ Փրկիչի անհրաժեշտ ներկայությունն արհամարհվում և նույնիսկ ծաղրվում է»,  - ասել է Երեց Դալին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, Եկեղեցու Ensign և New Era ամսագրերի դեկտեմբերի թողարկման մեջ։ «Նրանց համար, ովքեր նվիրված են Տեր Հիսուս Քրիստոսին, երբևէ ավելի մեծ կարիք չի եղել արտահայտելու մեր հավատքը մեր Փրկիչի հանդեպ` մասնավոր և հրապարակայնորեն»:

Երկու րոպե տևողությամբ այս տեսանյութը կարելի է գտնել (սկսած 2015 թվականի նոյեմբերի 29ից, կիրակի) christmas.mormon.org կայքում, ինչպես նաև Gospel Library հավելվածի մեջ: Տեսանյութում ցուցադրվում են երեխաներ ամբողջ աշխարհի տարբեր վայրերից, այդ թվում` Իսրայելից, Լոս Անջելեսից, Նյու Յորքից և Յուտա նահանգից, ովքեր մեջբերում են Եսայիա մարգարեին (տես Եսայիա 9.6ը և Հանդելի Մեսիա օրատորիան) և արտահայտում են իրենց անձնական հավատքը առ Հիսուս Քրիստոս:

 Կայքը և տեսանյութը հասանելի են 29 լեզուներով. ալբաներեն, հայերեն, սեբուանո, չինարեն, խորվաթերեն, չեխերեն, դանիերեն, հոլանդերեն, անգլերեն, ֆիններեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունարեն, հունգարերեն, ինդոնեզերեն, իտալերեն, ճապոներեն, կորեերեն, լատվիերեն, նորվեգերեն, լեհերեն, պորտուգալերեն, ռումիներեն, ռուսերեն, իսպաներեն, շվեդերեն, տագալոգ, թայերեն և ուկրաիներեն:

Christmas.mormon.org կայքի այցելուները կարող են կիսվել Լինդսի Սթերլինգի, Դեյվիդ Արչելադայի, Studio Cի անդամների և այլ սոցիալական լրատվամիջոցների ներկայացուցիչների կողմից ստեղծած նյութերով: Բացի այդ, կայքը ցուցադրում է մի նոր անիմացիոն տեսահոլովակ` «Պատկերացրեք աշխարհն առանց Փրկիչի» վերնագրով և ինֆոգրաֆիկական նկար:

Mormon.org կայքի սոցիալական էջերում (Facebook, Twitter, YouTube, Google+ և Instagram) տեղադրվում են նյութեր, որոնցով հնարավոր է կիսվել: Սոցիալական կայքերում հասանելի կլինեն տասնհինգ անիմացիոն GIF պատկերներ, որոնք կարող են օգտագործվել որպես հետհաշվարկ Սուրբ Ծնունդի տոնին: Նրանց, ովքեր կիսվում են առցանց նյութերով, խրախուսվում է օգտագործել hashtag #AsaviorIsBorn:

Նյու Յորք Սիթիում, Թայմզ Սքուերի աչքի ընկնող վայրերում այցելուները կտեսնեն Սուրբ Ծնունդին նվիրված գովազդային վահանակներ և տեսանյութեր ցուցադրող վահանակներ: Դրանք տեղադրված կլինեն  նաև 400 տաքսիների վերին մասում, որոնք ճանապարհորդում են ամբողջ քաղաքով: Դեկտեմբերի 10-ին Սուրբ Ծննդյան այս նախաձեռնությունը Եկեղեցին կգովազդի նաև Արգենտինայի, Բրազիլիայի և Մեքսիկայի YouTube կայքերում:

Հասարակությունը կարող է տեսնել վահանակները Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի և Սեյնթ Ջորջ քաղաքներում, Այդահո նահանգի Այդահո Ֆոլզ քաղաքում, Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում և Մեխիկո Սիթիում:

Եկեղեցու այցելուների  կենտրոններում`  Միացյալ Նահանգներում, Մեխիկո Սիթիում, Լոնդոնի Հայդ Փարքում, Լոնդոնի տաճարում և Նոր Զելանդիայի Համիլթոն տաճարում, տեղի կունենան «Փրկիչ ծնվեց» տեսանյութի ցուցադրումներ, որտեղ հյուրերը կարող են դիտել տեսանյութը Սուրբ Ծննդյան տոների ժամանակ:

Մեկ ամիս տևողությամբ այս Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը կազմակերպել է Եկեղեցու Միսիոներական Բաժինը: Միսիոներները բաժանում են «փոխանցիկ» քարտեր 33 լեզուներով: Եկեղեցու ղեկավարները հույս ունեն, որ այս իրազեկումը լիաժամկետ միսիոներների համար կստեղծի ուսուցման բազում հնարավորություններ:

«Այս Սուրբ Ծննդյան շրջանում մեզանից յուրաքանչյուրը շատ հնարավորություններ կունենա հռչակելու մեր հավատքը Նրա հանդեպ մեր ընկերներին և հարևաններին, գործընկերներին և պատահական ծանոթներին», - հավելեց Երեց Օուքսը. «Ես հույս ունեմ, որ մենք կօգտագործենք այս հնարավորությունները՝  արտահայտելու մեր սերը Նրա հանդեպ, բերելու մեր վկայությունը Նրա աստվածային առաքելության մասին և նորացնելու Նրան ծառայելու մեր վճռականությունը»:

Այս նոր նախաձեռնությունը կառուցվում է Եկեղեցու կողմից նախկինում կատարված Սուրբ Ծննդյան և Զատիկի միջոցառումների վրա, որոնք հասել են ամբողջ աշխարհի միլիոնավոր մարդկանց: Եկեղեցին Զատիկի իր առաջին նախաձեռնությունը սկսել է  2014 թվականին` մեկշաբաթյա քարոզարշավով՝ «Նրա շնորհիվ» խորագրով: 2014 թվականի դեկտեմբերին մեկ ամիս տևած Սուրբ Ծննդյան նախաձեռնությունը «Նա է Ընծան» վերնագրով ընդգրկել է իր մեջ մի տեսահոլովակ, որն ունեցել է մոտ 34 միլիոն դիտում: 2015 թվականի Զատիկի  նախաձեռնությունը՝ «Որովհետև Նա Ապրում է», դիտվել է մոտ 30 միլիոն անգամ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.