Եկեղեցին հյուրընկալում է 187-րդ ամենամյա
գերագույն համաժողովի մասնակիցներին

Եկեղեցին հյուրընկալում է 187-րդ ամենամյա
գերագույն համաժողովի մասնակիցներին

դիտեք համաժողովը

Նորություններ

Եկեղեցին հյուրընկալում է 187-րդ ամենամյա գերագույն համաժողովի մասնակիցներին

Տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցում են Տաճարային Հրապարակի կրոնական հավաքին

Ամբողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերը կմասնակցեն Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 187-րդ տարեկան գերագույն համաժողովին, որը մեկնարկում է այս շաբաթ: Կանանց ընդհանուր նիստը, որը գերագույն համաժողովի վեց նիստերից առաջինն է, կանցկացվի 2017թ.-ի մարտի 25-ին երեկոյան ժամը 6-ին (GMT-6) Սոլթ Լեյք Սիթիի համաժողովների կենտրոնում:

Կանայք, երիտասարդ կանայք և 8 և բարձր տարիքի աղջիկները հրավիրվում են անձամբ մասնակցելու կամ դիտելու ուղիղ հեռարձակումը առցանց կամ տեղական ժողովատներում:

Այս գերագույն համաժողովի տեսացուցադրման ժամանակ Առաջին Նախագահության  անդամները կիսվում են իրենց վկայություններով.

https://www.lds.org/general-conference?lang=hye&cid=HP_SU_2-4-2017_dPFD_fGC_xLIDyL1-B_

Տարին երկու անգամ մորմոնները հավաքվում են լսելու, թե բարձրագույն իշխանավորներն ու Եկեղեցու այլ ղեկավարներն ինչպես են կիսվում հոգևոր առաջնորդության և ներշնչանքի ուղերձներով այնպիսի թեմաների վերաբերյալ, որոնք առնչվում են Հիսուս Քրիստոսի ավետարանի հետ: Գարնանային ժողովները կոչվում են ամենամյա համաժողովներ, իսկ աշնանային ժողովները կոչվում են կիսամյա համաժողովներ: Ուրիշ հավատքի մարդիկ նույնպես հրավիրվում են մասնակցելու այս համաժողովներին:

Համաժողովի նիստերը

Համաժողովների կենտրոնից ևս հինգ նիստեր ուղիղ կհեռարձակվեն հետևյալ ժամերին (լեռնային ցերեկային ժամանակ).

Շաբաթ առավոտյան նիստ, ապրիլի 1, 10:00

Շաբաթ կեսօրյա նիստ, ապրիլ 1, 14:00

Քահանայության ընդհանուր նիստ, ապրիլ 1, 18:00

Կիրակի առավոտյան նիստ, ապրիլ 2, 10:00

Կիրակի կեսօրյա նիստ, ապրիլ 2, 14:00

Քահանայության ընդհանուր նիստը տղամարդկանց և 12 և բարձր տարիքի երիտասարդ տղամարդկանց համար է:

Առաջին ընդհանուր համաժողովը անցկացվել է 1830թ.-ին, երբ Եկեղեցին նոր էր կազմավորվել: 2015թ.-ի դեկտեմբերի 31-ի տվյալներով Եկեղեցու անդամների թիվը ողջ աշխարհում հասնում է ավելի քան 15.6 միլիոնի:

Համաշխարհային լսարանը

Համաժողովների կենտրոնը յուրաքանչյուր նիստի ժամանակ տեղավորում է 21000 մարդու: Աշխարհի հազարավոր հավաքատներում միլիոնավոր մարդիկ հեռուստացույցով, ռադիոյով, արբանյակով և համացանցով տարբեր լեզուներով կլսեն կամ կդիտեն հեռարձակումը:

Բացի ողջ աշխարհի Վերջին Օրերի Սրբերի հավաքատներում Եկեղեցու արբանյակային համակարգով տրվող հեռարձակումներից, Եկեղեցին տարածում և հեռարձակում է համաժողովը 27 լեզուներով LDS.org, BYUtv, BYUtv International, Mormon Channel և YouTube-ով: Հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում գերագույն համաժողովի ելույթները, անհրաժեշտության դեպքում, հասանելի կլինեն LDS.org կայքում,  General Conference YouTube channel և Gospel Library app-ում ավելի քան 80 լեզուներով:

Եկեղեցին անմիջապես կտեղադրի համաժողովների ելույթները բազմաթիվ լեզուներով իր պաշտոնական սոցիալական կայքերում: Հասարակությանը խորհուրդ է տրվում կիսվել այդ ելույթներով՝ օգտագործելով  #LDSconf  հաշթեգը:

Համաժողովի լուսաբանումը, ներառյալ լուսանկարները, կհրապարակվեն MormonNewsroom.org-ում և դրա սոցիալական կայքերում, ներառյալ՝ Twitter, Instagram և Google+-ում:  ԶԼՄ-ները և այլ մարդիկ նույնպես կարող են բաժանորդագրվել է-փոստով ծանուցումներ ստանալու համար:

Անձնական մասնակցության համար

Տոմսի առկայությունը պարտադիր է Համաժողովների կենտրոնում նիստերին մասնակցելու համար, որտեղ մասնակիցները ստուգվում են անվտանգության ծառայության կողմից: Չի թույլատրվում ներս բերել տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, զենք, սնունդ, ուսապարկեր, մեծ պայուսակներ: Տոմս չունեցողների համար հերթը կսկսվի Տաճարային Հրապարակի հյուսիսային դարպասի մոտ:

Լրացուցիչ նստատեղեր առկա կլինեն Տաճարային Հրապարակի որոշակի տեղերում: Ժողովի դահլիճում բոլոր նիստերի ժամանակ իսպանախոսների համար առկա կլինեն լրացուցիչ նստատեղեր: Այդ նստատեղերի համար տոմսեր չեն պահանջվում:

Համաժողովի մասնակիցներին խրախուսում ենք օգտվել նույն ավտոմեքենաներից կամ  հասարակական տրանսպորտից՝ տեղական երթևեկության գերբեռնվածությունը թեթևացնելու համար: Այցելեք LDS.org կայքի parking information բաժինը: 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.