Ավանդական ամուսնության
 կարևորությունը

Ավանդական ամուսնության
 կարևորությունը

Թեմա

Երեց Բալլարդի ելույթը` նվիրված  ավանդական ամուսնության կարևորությանը՝ Ընտանիքների համաշխարհային կոնգրեսին

Առաքյալը խոսում է միմյանց հասկանալու, սիրո և կարեկցանքի անհրաժեշտության մասին

Սոլթ Լեյք Սիթի 

Երեց Մ. Ռասել Բալլարդը` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից, երեքշաբթի առավոտյան ելույթ  ունեցավ Ընտանիքների համաշխարհային իններորդ կոնգրեսին, որն անցկացվեց  Սոլթ Լեյք Սիթիում: Մի քանի հազար մասնակիցներ էին հավաքվել քառօրյա ժողովին, որտեղ ելույթ ունեցան 185 խոսնակներ` գիտնականներ, հետազոտողներ և կրոնական առաջնորդներ:

«Հասարակությունը, օրենքը և հասարակական կարծիքը կարող են փոխվել, բայց  մենք գիտենք, որ հասարակության կողմից ընդունված ընտանիքի օրինակը չի կարող և չի փոխարինի Աստծո նպատակին և Իր զավակների համար Նրա ծրագրին», - ասաց Երեց Բալլարդը իր բացման  խոսքում`  նախանշելով, թե «ինչպես է [մորմոնական] աստվածաբանությունը ամբողջությամբ  կապված ավանդական ընտանիքի հետ»:

«Արդի աշխարհում, որտեղ ամուսնությունը և երեխաները ավելի ու ավելի են մեկուսացվում, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մենակ չէ ավանդական ընտանիքը` որպես իր կարևորագույն վարդապետական  տարրերից մեկը ճանաչելու գործում», - ասաց  նա` ավելացնելով, որ Ֆրանցիսկոս պապը, Հարավային Մկրտչական Կոնվենցիան և այլ եկեղեցիներ ու նշանավոր Քրիստոնյա առաջնորդներ նույնպես աջակցում են ավանդական ընտանիքի գաղափարին:

Երեց Բալլարդը բացատրեց Եկեղեցու դիրքորոշումը ամուսնության վերաբերյալ, որն ուրվագծված  է եղել 20 տարի առաջ` «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրում: Նա ասաց. «Այս վարդապետությունը բացատրում է մեր ամուր դիրքորոշումը ընտանիքի վերաբերյալ: Մենք նաև հավատում ենք, որ մենք պիտի օգնենք բոլոր մարդկանց հասկացողությամբ, սիրո և կարեկցանքի միջոցով»:

Հայտարարությունում, որը ստորագրել են Առաջին Նախագահությունը և ՏասներկուԱռաքյալների Քվորումը, նշվում է. «Տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատված է Աստծո կողմից և ... ընտանիքն առանցքային է Արարչի ծրագրում՝  նվիրված Իր զավակների հավիտենական ճակատագրին»:

Երեց Բալլարդը նաև շեշտադրել է  տաճարների կարևորությունը մորմոնների համար: «Տաճարները շատ կարևոր են Վերջին Օրերի Սրբերի համար, որովհետև նրանց ներսում զույգերն ամուսնանում են «ժամանակի և ողջ հավերժության համար»,  ոչ թե պարզապես «մինչև մահը կբաժանի ձեզ»:

«Մենք պիտի ի մի բերենք  ողջ աջակցությունը` որքան կարող ենք,  որպեսզի ամրապնդենք ու պաշտպանենք մեր հավատքը, ընտանիքներն ու  ազատությունը: Ոմանք ակտիվորեն փորձում են զրկել մեզ այդ իրավունքներից »,- ասաց նա:

Երեց Բալլարդը  նաև  խրախուսեց  դահլիճում գտնվողներին` «ընկերակցության ձեռք մեկնել  նրանց, ում հետ մենք համաձայն չենք»:  Նա մեջբերել է Եկեղեցու աջակցությունը վերջերս Յուտա նահանգի կողմից ընդունված օրենսդրությանը, որը պաշտպանում է  ԼԳԲՏ (լեզբիան, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) մարդկանց աշխատանքից հեռացնելու  կամ բնակավայր տրամադրելու  մերժումից` նրանց  սեռական  կողմնորոշման պատճառով:  Օրենսդրությունը պաշտպանում է նաև կրոնական ազատությունը:

«Փոխզիջման գնալով և սեր ցուցաբերելով Աստծո բոլոր զավակների  հանդեպ, ովքեր մեր եղբայրներն ու քույրերն են, մենք կարող ենք ստեղծել խաղաղ և բազմերանգ  գոբելեն` իդեալներով ու հավատալիքներով», - ասաց Երեց Բալլարդը: «Հիշեք, որ  ամուսնացած, թե միայնակ,  ի վերջո, մենք բոլորս Աստծո մեծ ծրագրի մի յուրահատուկ մասն ենք»:

Ընտանիքների համաշխարհային կոնգրեսը նախկինում անցկացվել է Սիդնեյում, Մադրիդում և Ամստերդամում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.