Նորություններ

Այս Զատիկին կենտրոնացեք Խաղաղության Իշխանի
կողմից տրված Խաղաղության Սկզբունքների վրա 

դիտել

Mormon Newsroom

Եկեղեցու 2017 թվականի Զատիկի նախաձեռնությունը հրավեր է` խաղաղություն գտնել Քրիստոսի միջոցով:

Չորս տարի շարունակ Զատիկի ժամանակ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին խրախուսում է մորմոններին և աշխարհի բոլոր մարդկանց կիսվել Հիսուս Քրիստոսի մասին հույս ներշնչող ուղերձներով: Այս տարի Եկեղեցին կենտրոնանում է Աստվածաշնչյան այն ուսմունքի վրա, որ Քրիստոսը Խաղաղության Իշխանն է: 

«Եվ նորա անունը կկոչուի  Սքանչելի, Խորհրդական,  Հզօր Աստուած, Յաւիտենականութեան Հայր,  Խաղաղութեան իշխան»: (Եսայիա 9.6)

 

 «Մենք ցանկանում ենք, որ աշխարհն իմանա, որ խաղաղություն կարող են զգալ բոլոր նրանք, ովքեր ջանասիրաբար փնտրում են Խաղաղության Իշխանին», - ասել է Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը Տասներկու Առաքյալների Քվորումից: «Նրանն է քաղցր ու փրկիչ պատգամը, որը մենք տալիս ենք ամբողջ աշխարհին՝ «իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. Ոչ թէ ինչպէս աշխարհքն է տալիս՝ ես տալիս եմ ձեզ. ձեր սիրտը չ’խռովի եւ չ’վախենայ»:

 Ինչպես անցած տարիների ուղերձները (որոնք տեսել են միլիոնավոր մարդիկ), այս տարվա ուղերձի նախաձեռնությունը ևս համընկնում է Սուրբ Շաբաթվա հետ` ապրիլի 9-16-ը, սկսած Ծաղկազարդից մինչև Զատիկի կիրակի, և ներառում է երեք հրավերներ.

Եկեք Քրիստոսի մոտ:
Սովորեք խաղաղության սկզբունքները Խաղաղության Իշխանից:
Կիսվեք Փրկիչի միջոցով խաղաղություն գտնելու եղանակներով:

Հրավիրեք բոլորին գալ դեպի Քրիստոսը

Այսօրվանից՝ մարտի 31-ից սկսած, «Խաղաղության Իշխան» կայքը mormon.org-ում կցուցադրի երկու րոպեանոց տեսանյութ (վերևում տրված), որը լուսաբանում է Հիսուս Քրիստոսի՝ որպես «Խաղաղության Իշխանի» դերը և հրավիրում է մյուսներին սովորել ութ «խաղաղության սկզբունքներ»-ի մասին: Տեսանյութը հասանելի կլինի 33 լեզուներով, իսկ կայքը՝ 29 լեզուներով:

Սովորեք խաղաղության սկզբունքները Խաղաղության Իշխանից

Սուրբ Շաբաթվա ընթացքում մարդիկ կարող են սովորել այս ութ խաղաղության սկզբունքների մասին. հավատ, կարեկցանք, ներում, ապաշխարհություն, երախտագիտություն, Աստծո խոսք, աղոթք և հույս: Ամեն օր կայքում և սոցիալական լրատվամիջոցների էջերում կցուցադրվի մեկ սկզբունք տեսանյութի  հետ, որևէ մարդու փորձառության մասին, թե ինչպես է նա խաղաղություն գտել՝ ապրելով այդ սկզբունքով:

Կիսվեք Փրկիչի միջոցով խաղաղություն գտնելու եղանակներով 

Այս տեսանյութերը և դրանց վերաբերող նյութերը նույնպես հասանելի կլինեն Եկեղեցու սոցիալական լրատվամիջոցների էջերում (Facebook, Twitter, Google+, Pinterest և Instagram) կամ Խաղաղության Իշխան կայքի վրա անգլերենով և իսպաներենով: Նրանք, ովքեր կիսվում են փորձառություններով, խրախուսում ենք օգտագործել #PrinceOfPeace հեշթեգը:

Աջակցող այլ նախաձեռնություններ

Թվային գովազդներ են արվում անգլերենով, իսպաներենով և պորտուգալերենով: Այցելուների կենտրոններում էկրաններ են տեղադրված Եկեղեցու բոլոր անգլիախոս այցելուների համար և իսպաներենով՝ Մեքսիկո Սիթիի Տաճարային Այցելության Կենտրոնում: Նախաձեռնությանը վերաբերող հայտարարությունների տախտակներ են տեղադրված Սոլթ Լեյք Սիթիում, Լոս Անջելեսի Տաճարի շրջակայքում և Մեքսիկո Սիթիի Տաճարի այցելուների կենտրոնում:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.