Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականություն

ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

MORMONNEWSROOM.ORG (թարմացված է 2/1/2012)

MORMONNEWSROOM.ORG-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու(«Եկեղեցի») լրատվական կայքն է:

Ձեր անձնական տեղեկության գաղտնիությունը կարևոր է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու և մեզ հետ կապված իրավաբանական անձանց համար (այս քաղաքակության մեջ, հետայսու` «Եկեղեցի», «մենք», «մեր» և նմանատիպ տերմիններ): Այս Գաղտնիության Քաղաքականությունը ընդհանուր հայտարարություն է, որտեղ նկարագրվում է, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում և մշակում անձնական տեղեկությունը, որը դուք տրամադրում եք մեր վեբկայքերում կամ համացանցային ծրագրերում (հետայսու` «կայքեր»): Մենք ձգտում ենք հավաքել, օգտագործել և բացահայտել անձնական տեղեկությունը համաձայն այն երկրի օրենքների, որտեղ մենք անձնական տեղեկություն ենք հավաքում: Այս Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է այս կայքին, որը տնօրինվում և գործարկվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի Կորպորացիայի, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոսի Կորպորացիայի կամ FamilySearch International-ի կողմից (ինչպես հատուկ նշված է վեբ կայքի առաջին էջում):

Առանձին վերցված երկրներում, Եկեղեցու աֆիլացված մարմինները կարող են ընդունել Գաղտնիության Քաղաքականության եզակի դրույթներ, որոնք կարտացոլեն գործող տեղական օրենքների պահանջները: Եթե առանձին դրույթի անհրաժեշտություն լինի, մենք ձեզ լրացուցիչ ծանուցում կուղարկենք:

Դուք կարող եք այցելել մեր կայքեր առանց անձնական տեղեկություն տրամադրելու: Անձնական տեղեկություն պահանջվելու դեպքում, մենք հավատարիմ ենք մնում հետևյալ գաղտնիության պահպանման սկզբունքներին առ այն, թե ինչպես ենք մենք հավաքում, օգտագործում, բացահայտում, փոխանցում և պահում ձեր տեղեկությունը:

Գաղտնիության պահպանում

1. Տեղեկության հավաքում. Երբ դուք ստեղծում եք ՎՕՍ հաշիվ ուղղակի կամ FamilySearch կայքի միջոցով, գրանցեք հաշիվը մեր կայքերից մեկում, ավելացրեք անձնական տվյալների տեղեկությունը, կամ նմանատիպ գործողություններ կատարեք, մենք կհավաքենք կամ ձեռք կբերենք ձեզանից կամ ձեր անդամության գրանցումներից (եթե կիրառելի է) տեղեկություն, ներառյալ, սակայն չսահմանափակված, ձեր անունը, հասցեն, է-փոստի հասցեն, հեռախոսի համարը, լուսանկարը, կապ հաստատելու կամ անձնական տվյալների նախապատվությունները, և Եկեղեցու միավորի տեղեկությունը:

Մենք կարող ենք նաև հավաքել այն տեղեկությունը, որը ձեր համացանցի սարքը կամ վեբ զննիչը ուղարկում է մեր կայքերից մեկին, ներառյալ` Internet Protocol հասցեն:

2. Անձնական տեղեկության օգտագործումը. Մենք կարող ենք օգտագործել ձեր տրամադրած անձնական տեղեկությունը` (ա) ձեզ հետ կապ հաստատելու, (բ) ձեր խնդրանքները կատարելու, (գ) վեբ կայքի հնարավորությունների կամ բովանդակության վերաբերյալ ձեր կամավոր կարծիքը իմանալու, կամ (դ) մեր առաքելությունը իրագործելու համար:

Մենք նաև կարող ենք ձեր անձնական տեղեկությունն օգտագործել ներքին նպատակների, ներառյալ` աուդիտորական, տվյալների վերլուծության, համակարգի անսարքությունները շտկելու և հետազոտություն կատարելու համար:

Ինչպես նաև, մենք կարող ենք ձեր տրամադրած անձնական տեղեկությունը և ձեր վեբ զննիչի ուղարկած տեղեկությունը (տես բաժին 10 ստորև) օգտագործել հայտնաբերելու համար այն օգտվողներին, ովքեր վնաս կհասցնեն մեր կայքերին, կամ մեր կայքերում օգտվողների փորձը անհատականացնելու համար:    

Եթե ձեր տեղեկությունը օգտագործվի որևէ այլ նպատակով, քան նշված է վերևում, մենք հատուկ կտեղեկացնենք ձեզ և ձեր համաձայնությունը կստանանք, եթե օրենքով պահանջվի:

Մենք նաև ձեզ պարբերաբար կտեղեկացնենք տարբերակների մասին, որ կարող եք հրաժարվել կամ օգտվել որոշ ֆունկցիաներից:

3. Եկեղեցու անդամության տեղեկատվության օգտագործումը. Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ապա Ձեր անդամության ընդհանուր տեղեկությունները (օրինակ`անուն, ազգանուն, հասցե և հեռախոսահամար) և այլ լրացուցիչ տեղեկություններ (օրինակ`է-հասցե, լուսանկար և այլն.) Ձեր նախնական համաձայնությամբ, եթե դա օրենքով պահանջվում է, դուք կարող եք տրամադրել Եկեղեցու Ձեր ծխի կամ ճյուղի և ցցի կամ շրջանի անդամներին, Եկեղեցու ներքին նպատակների համար: Որոշ տեղեկություններ սահմանափակ կամ փակ ձևով կարող են հասանելի լինել մեր ինտերնետային կայքերում, այդ թվում նաև LDS.org-ում: Դուք կարող եք ընտրել տվյալները կամ սահմանափակել տրամադվող լրացուցիչ տեղեկությունները`ձևափոխելով Ձեր անձնական էջի նախապատվությունները անհատական կայքերում:

Ինչպես նաև, ձեր անդամության տեղեկությունը, ներառյալ ձեզ հետ կապ հաստատելու անձնական տեղեկությունը, կարող է տրամադրվել Եկեղեցու ղեկավարներին Եկեղեցու ներքին նպատակների համար:

4. Ներկայացվող նյութեր. Որոշ մեր կայքերի համապատասխան տեղերում դուք կարող եք տրամադրել Ձեր սեփական նյութը և դիտողությունները: Ձեր տրամադրած որոշ նյութեր կարող են լինել խիստ անձնական և անհասանելի ուրիշների համար (օրինակ`առցանց անձնական գրառումները, օրագրերը կամ նմանատիպ նյութեր): Սակայն, այլ նյութեր կլինեն հանրության համար մատչելի և տեսանելի (օրինակ`մեր կայքի համապատասխան տեղերում գրված վկայությունները կամ առցանց մեկնաբանությունները):

Այն դեպքերում, երբ ձեր նյութերը հանրության համար մատչելի կդարձվեն կամ կտրամադրվեն երրորդ կողմերին, մենք կստանանք ձեր համաձայնությունը` ձեր առանձին անձնական տվյալները ստեղծելիս (օրինակ, mormon.org or familysearch.org) կամ նյութերը ներբեռնելիս (օրինակ` երբ դուք ներբեռնեք տեսագրություններ կամ տոհմաբանական տեղեկություն): Մենք առաջարկում ենք, որ զգույշ լինեք հանրության համար մատչելի նյութեր տրամադրելիս և խուսափեք տեղադրել տեղեկություն, որը ձեզ կամ մյուսներին կվնասի կամ վնասի ռիսկ կպարունակի:

Ձեր տրամադրած բոլոր տեսակի նյութերը կպահվեն մեր, մեր գործընկերների կամ երրորդ կողմերի համակարգերում (ինչպես ասվում է ստորև տրված բաժին 7ա-ում): Չնայած տեխնոլոգիական չափանիշներ են օգտագործվում պաշտպանելու ձեր նյութերը չարտոնված մուտքից, բացահայտումից կամ ձևափոխումից (ինչպես նշված է ստորև տրված բաժին 8-ում), մենք չենք կարող երաշխավորել լիարժեք գաղտնիություն և գուցե որոշ դեպքերում, ընտրենք կամ օրենքով պարտավոր լինենք բացահայտել այդ տեղեկությունը երրորդ կողմերին, ինչպես նշված է այս քաղաքականության բաժին 7-ում:

Թեև մենք չենք գտնվում ձեր ներկայացրած նյութերը վերահսկելու պարտավորության ներքո, մենք իրավունք ենք վերապահում դա անել մեր իսկ հայեցողությամբ: Մենք նաև իրավունք ենք վերապահում արգելափակել կամ հեռացնել ցանկացած նյութ, որը կհամարենք անտեղի, անպարկեշտ, անվայել, հեշտասեր, կեղտոտ, դաժան, անհանգստացնող, վիրավորական, զրպարտող, կեղծ, անօրինական, սպառնալիք պարունակող կամ այլ կերպ դատապարտելի, անկախ նրանից, այն նախատեսված էր լինել անձնական, թե հանրային: Քանի որ մենք չենք ստուգում ամեն մի կայքում յուրաքանչյուր ֆունկցիայի միջոցով ներկայացված բոլոր նյութերը, մենք չենք կարող երաշխավորել, որ կկարողանանք պաշտպանական միջոցներ ձեռնարկել, եթե դուք տրամադրեք տեղեկություն բացահայտող նյութ մի անձի մասին, որին վնաս է հասցվել կամ որը բռնության զոհ է դարձել, կամ գտնվում է վնաս կրելու կամ բռնության զոհ դառնալու վտանգի տակ:

Երբ մենք տեղեկանանք, որ նյութը պարունակում է մեր կարծիքով վիրավորական կամ ձեր կամ մեկ ուրիշի գաղտնի տեղեկությունը վտանգող ենթատեքստ, մենք բարեխղճորեն ջանքեր կգործադրենք տվյալ նյութը արգելափակելու կամ հեռացնելու համար:  

5. Պահպանում. Մենք պահում ենք հավաքած անձնական տեղեկությունը և նյութերը մի որոշակի ժամանակահատված, իրականացնելով հավաքման նպատակը, և ապա ջնջում ենք այն մեր մոտից, բացի պատմական անձնական տվյալների սահմանափակ տեղեկությունը, հիմնական տոհմաբանական գրառումները և անդամության տեղեկությունը` պահված որպես մշտական տոհմաբանական կամ Եկեղեցու պատմական գրառումների մաս:

6. Մուտքի թույլտվություն . Մենք ձգտում ենք պահպանել անձնական տեղեկատվության ճշտությունը և ապավինել Ձեզ, համոզված լինելով, որ Ձեր տրամադրած տեղեկությունը ամբողջական է և ճշգրիտ: Դուք կարող եք ստուգել, ճշտել կամ հեռացնել Ձեր անձնական տեղեկությունը Ձեր կայքի համապատասխան գրանցման միջոցով, Ձեր անձնական էջի միջոցով կամ Ձեր ՎՕՍ հաշվի միջոցով, եթե կիրառելի է:

Եթե դուք Եկեղեցու անդամ եք, ապա որոշ անձնական տվյալներ կարող են թարմացվել միայն Եկեղեցու ձեր անդամության գրառումներում փոփոխության արդյունքում: Այսպիսի փոփոխությունները պետք է արվեն Եկեղեցու ձեր միավորի գործավարին փոփոխության հայտ ներկայացնելուց հետո: Եթե փոփոխության կամ թարմացման հետ խնդիրներ են առաջացել, ապա կարող եք մեզ հետ կապվել հետևյալ հասցեով՝ DataPrivacyOfficer@ldschurch.org. Ձեր էլեկտրոնային նամակը ստանալուց հետո մենք առավելագույնս 30-օրյա ժամկետում կպատասխանենք Ձեզ: Եթե մենք 30-օրյա ժամկետում չարձագանքենք Ձեր հարցումին կամ չկարողանանք տրամադրել Ձեզ անհրաժեշտ տեղեկություններ, ապա մենք կպարզաբանենք պատճառը:

7. Տեղեկատվության փոխանակում կամ հրապարակում. Մենք Ձեր անձնական տվյալները չենք վաճառում և պահում ենք գաղտնի: Մենք Ձեր անձնական տվյալները չենք տրամադրում այլ անձանց, բացառությամբ հետևյալ իրավիճակների (կամ այլ դեպքերում, մասնավորապես, տեղեկացնելով Ձեզ, ստանում ենք Ձեր նախնական համաձայնությունը):

Ա. Երրորդ կողմի մատակարարներ Մենք կարող ենք անձնական տեղեկություններ տրամադրել երրորդ կողմերին մեր օգտին ներքին գործառույթներ ապահովելու նպատակով (օրինակ`վճարումներ իրականացնելու, անվտանգության, տվյալների վերլուծության, հոստինգի և այլն ): Նման դեպքերում մատակարարները պետք է լրացուցիչ օգտագործումից պայմանագրով պաշտպանեն անձնական տեղեկությունները (այդ թվում`մարկեթինգի նպատակով) կամ փոխանցեն այն Գաղտնիության Քաղաքականությանը և ոլորտի չափանիշներին համաձայն:

Բ.Եկեղեցու իրավաբանական անձիք: Եկեղեցու գործառույթների նպատակով մենք կարող ենք փոխանցել անձնական տեղեկություններ Եկեղեցուն առընթեր որևէ իրավաբանական անձի: Եվրամիությունից փոխանցվող անդամության տեղեկությունների համար մենք ելնում ենք ստանդարտ համաձայնագրերի դրույթից, կնքված Եկեղեցու իրավաբանական անձանց միջև` Եվրամիության պահանջներին համապատասխան: Անձնական տեղեկությունների առցանց ներկայացման դեպքում մենք դիտում ենք անհատի մուտքագրումը, որպես հաստատված գործառույթ`նշելով համաձայնություն տվյալների մշակման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում նրա համաձայնությունը թույլ տալու տվյալների փոխանցում դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ այն նպատակներով, որոնց համար տրամադրվել է:

Գ. Օրինական պահանջներ Մենք կարող ենք մուտք գործել և հրապարակել Ձեր անձնական տեղեկությունը, նամակները, օրագրերի գրանցումները, առցանց զրույցները, անձնական նշումները, նյութերը կամ այլ նյութերը ցանկացած կայքում, եթե մենք համոզված ենք, որ դա պահանջվում է դատական ծանուցագրով կամ այլ օրենքով նախատեսված դատական կամ վարչական հրահանգով: Բացի այդ, մենք կարող ենք հրապարակել Ձեր անձնական տեղեկությունը կամ այլ տեղեկություն, եթե մենք գտնում ենք դա ճիշտ կամ անհրաժեշտ կանխելու համար մեր մյուս համաձայնագրերի խախտումը`պատասխանատվության դեմ միջոցների կիրառում, իրավունքների, ցանկացած անձի կամ հանրային գույքի կամ անվտանգության պաշտպանություն, մեր ծառայությունների կամ ենթակառուցվածքների անվտանգության և ամբողջականության պահպանում և պաշտպանում, պաշտպանում ինքներս մեզ և մեր ծառայությունները` կեղծ, վիրավորական կամ ապօրինի օգտագործումից` հետաքննել և պաշտպանել մեզ երրորդ կողմի պահանջներից կամ մեղադրանքներից, կամ աջակցել պետական իրավապահ մարմիններին:

8. Տեղեկատվության պաշտպանություն . Մենք կիրառում ենք տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ պաշտպանելու համար ստացվող անձնական տեղեկությունը`կորստի, չարաշահման և չարտոնված փոփոխությունների դեմ, ինչպես նաև պաշտպանելու համար տեղեկության գաղտնիությունը: Մենք պարբերաբար վերանայում ենք մեր անվտանգության ընթացակարգերը և կիրառում անվտանգության նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ: Մենք նաև կիրառում ենք ժամանակակից կոդավորման տեխնոլոգիաներ` կոդավորելու համար մեր մուտքի էջից տվյալների փոխանցումը: Բայց, քանի-որ մենք չենք կարող երաշխավորել ամբողջական պաշտպանություն այս կոդավորման տեխնոլոգիաներով, խնդրում ենք զգուշությամբ օգտագործել Ձեր անձնական տեղեկությունների առցանց հաստատումը:

9. Երրորդ կողմի տվյալներ . Որտեղ օրենքը թույլ է տալիս, դուք կարող եք ներկայացնել անձնական տեղեկություններ, ներառյալ՝ կապ հաստատելու տվյալներ, որևէ մեկ այլ անձի մասին (այսպես կոչված երրորդ անձի) , թույլ տալով մեզ կապ հաստատել այդ անձի հետ, կատարել առաքումներ, այլապես, բավարարել Ձեր հարցումը: Հավաքված տեղեկությունները կօգտագործվեն բացառապես Ձեր հարցմանը նպաստելու նպատակով: Երբ անձնական տեղեկություններ է տրամադրվում մեկ ուրիշի մասին, ըստ օրենքի, դուք պետք է նախապես նրա համաձայնությունը ստանաք:

Եթե դուք կամ մեկ ուրիշը մեզ եք տրամադրել ձեր հետ կապ հաստատելու տեղեկություն, և դուք ցանկանում եք խնդրել մեզ այլևս կապ չհաստատել ձեզ հետ, խնդրում ենք հետևել տվյալ կայքում տրված դուրս գրվելու կամ հրաժարվելու ընթացակարգին, նորություններին, է-նամակ ծանուցումներին և այլն:

10. Պասիվ տվյալների հավաքագրում. Վերահսկման տեխնոլոգիաներ, Cooki-ներ և Clear GIF-եր. Ամեն անգամ երբ դուք մուտք եք գործում մեր կայքերից որևէ մեկը, մեր սերվերները կամ զտող համակարգերը հավաքում են այն տեղեկությունները, որոնք վեբ զննիչը ուղարկում է: Տեղեկությունները պարունակում են, բայց չեն սահմանափակվում, Ձեր վեբ զննիչի կարգը, Ձեր օպերացիոն համակարգը, Ձեր լեզուների նախապատվությունը, ցանկացած վեբ կայքի հասցեն, որոնք դուք այցելել եք նախքան մեր կայք մտնելը, յուրաքանչյուր այցելուի հարցման ամսաթիվը և ժամը և մեր կայքերում Ձեր որոնած տեղեկությունները:

Մենք նաև օգտագործում ենք Cooki-ներ և clear GIF-եր տվյալներ հավաքելու համար. Ա cookie-ները փոքր քանակությամբ տվյալներ են, որոնք գրառումները պահելու նպատակով փոխանցում են տեղեկություններ Ձեր համակարգչի կոշտ կրիչին կամ ձեր վեբ զննիչին: Քուքին, կարծես, մի պիտակ է, որը թույլ է տալիս մեր կայքերին ճանաչել Ձեր վեբ զննիչը, երբ դուք կրկին մուտք եք գործում մեր կայքեր: clear GIF (նաև հայտնի որպես ցանցային փարոս) օգտագործվում է քուքիների հետ միասին, օգնելով մեզ հասկանալ այցելուների շփման ձևը մեր կայքերում: Clear GIF-ը թափանցիկ գրաֆիկական պատկեր է` տեղադրված վեբ կայքում: Երբ դուք բացում եք վեբ էջը, Clear GIF-ի օգտագործումը թույլ է տալիս մեզ վերահսկել ձեր գործողությունները և հեշտ է դարձնում մեզ համար հետևել և գրանցել ճանաչված վեբ զննիչների գործողությունները: Օրինակ` ցlear GIF-ը օգտագործելով մենք կարող ենք վերահսկել վեբ կայք այցելած էջերի ուղին և մեր կայքերի գումարային օգտագործումն ու թրաֆիկի ծրագծումը:

Մենք հավաքում ենք այս տեղեկությունը, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչպես եք դուք օգտագործում և համագործակցում մեր կայքերի հետ, ձեր փորձառությունը բարելավելու համար: Մենք կարող ենք նաև կիսվել այս տեղեկությամբ մեր աշխատողների, կապալառուների, ծառայություն մատուցողների և աֆիլացված մարմինների հետ, ինչպես նշվում է բաժին 7-ում:

Դուք կարող եք փոխել ձեր վեբ զննիչի կարգավորումները, որպեսզի դադարեցնեք քուքիներ ստանալը կամ հուշում ստանաք նախքան քուքի գալը այն կայքերից, որն այցելում եք: Եթե դուք չեք ստանում քուքիներ, ինչևէ, հնարավոր է չկարողանաք օգտագործել այս կայքի որոշ բաժիններ կամ ֆունկցիաներ:

11. Քաղաքականություն և անձնական տեղեկությունների գաղտնիություն. Մենք ունենք տվյալների գաղտնիության պատասխանատու, որն օգնում է մեզ ապահովել այս գաղտնիության քաղաքականությունը և պատասխանում է տվյալների գաղտնիության կամ անվտանգության հարցերին: Այս աշխատակիցը նաև ուսուցանում է Եկեղեցու աշխատողներին այս քաղաքականության մասին: Գաղտնիության քաղականության կամ անձնական տեղեկությունների անվտանգության հարցերով կարող եք դիմել հետևյալ Է-փոստի, ֆաքսի կամ փոստի հասցեներով.

Է-փոստ DataPrivacyOfficer@ldschurch.org
Ֆաքս. 1-801-240-1187
Հասցե. Data Privacy Office
15 E North Temple St
Salt Lake CityUT 84150-1600

Երեխաների գաղտնիություն . Մեր կայքերում մենք գիտակցաբար չենք հավաքում տեղեկություններ 13 տարեկանից փոքր երեխաներից: Մեր բոլոր կայքերում երեխաների մասին տեղեկություններ կարող է հավաքվել միայն երեխայի ծնողի կամ խնամակալի նախնական ցանկությամբ և համաձայնությամբ, գործող օրենքներին համապատասխան: Մենք խիստ կերպով խորհուրդ ենք տալիս 18 տարեկանից ցածր անչափահասներին նախքան համացանցի միջոցով որևէ մեկին անձնական տեղեկություն տրամադրելը ստանալ իրենց ծնողների թույլտվությունը, իսկ ծնողներին խրախուսում ենք իրենց երեխաներին ուսուցանել համացանցից անվտանգ օգտվելու կանոնները:

13. Երրորդ կողմի հղումներ . Մենք պատասխանատվություն չենք կրում որևէ երրորդ կողմի կայքի գաղտնիության գործառույթների կամ բովանդակության համար: Ձեր անձնական ապահովության համար դուք պետք է կարդաք այլ կայքերի քաղաքականությունը՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են Ձեր անձնական գաղտնիության ակնկալիքներին:

14. Գաղտնիության Քաղաքականության հետագա փոփոխություններ. Մենք պարբերաբար վերանայում ենք Գաղտնիության այս քաղաքականությունը և անհրաժեշտության դեպքում, հնարավոր է, փոխենք, փոփոխենք կամ հեռացնենք մասեր: Եթե մենք փոխենք Գաղտնիության այս քաղաքականությունը, որն առնչություն կունենա ձեր անձնական տեղեկությունների օգտագործման հետ, ապա մենք այստեղ կամ ձեր անձնական էջում գրավոր կերպով կտեղեկացնենք ձեզ այդ մասին: Մենք նաև կթարմացնենք վերանայման ամսաթիվը Գաղտնիության այս քաղաքականության ներքևում: Տեղեկացված մնալու համար մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ ժամանակ առ ժամանակ ստուգել Գաղտնիության այս քաղաքականությունը:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ

Գաղտնիության քաղաքականության այս տարբերակը ուժի մեջ է մտել 2012թ. փետրվարի 1-ից:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.