Իրավունքներ և օգտագործման տեղեկություններ (Թարմեցված 2/21/2012)

Իրավունքներ և օգտագործման տեղեկություններ (Թարմեցված 2/21/2012)

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Այս կայքը օգտագործելուց դուք համաձայնում եք ստորև նշված պայմաններին: Մի օգտվեք կայքից, եթե համաձայն չեք այս պայմաններին: Մենք իրավունք ենք վերապահում փոխելու այս պայմանները ցանկացած ժամանակ, ուստի ամեն անգամ կայքը օգտագործելուց խնդրում ենք ստուգել փոփոխությունները: Փոփոխություններից հետո ձեր կողմից կայքի օգտագործումը նշանակում է, որ դուք համաձայն եք այդ փոփոխություններին:

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

Այս կայքը պատկանում և շահագործվում է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահի Կորպորացիայի կողմից: Այս կայքի բոլոր նյութերը (այդ թվում` նկարները, տեքստերը, պատկերակները, ցուցադրումները, տվյալների բազաները, լրատվամիջոցները և ընդհանուր տեղեկությունները) պատկանում կամ լիցենզիավորված են մեր կողմից: Դուք կարող եք դիտել, բեռնել և տպել այս կայքի նյութերը միայն Ձեր անձնական, ոչ առևտրային նպատակներով, եթե այլ բան սահմանված չէ: Բացի այդ, նյութերը կարող են վերարտադրվել ԶԼՄ-երի աշխատակիցների կողմից ավանդական հանրային լրատվական ֆորումների օգտագործման համար, եթե այլ բան սահմանված չէ: Բացի այդ, նյութերը կարող են վերարտադրվել ԶԼՄ-երի աշխատակիցների կողմից ավանդական հանրային լրատվական ֆորումների օգտագործման համար, եթե այլ բան սահմանված չէ: Դուք չեք կարող առանց թուլտվության տեղադրել այս կայքի նյութերը այլ վեբ կայքերում: Դուք չպետք է փոխանցեք կամ տեղադրեք այս կայքի նյութերը այլ կայքերում: Դուք չպետք է օգտագործեք այս կայքը կամ դրա նյութերը (այդ թվում`տեղեկություններ տեղադրած անձանց անունները և հասցեները) վաճառքի կամ ծառայությունների ու ապրանքների խթանման կամ հաճախորդներին միջնորդելու կամ առևտրային այլ նպատակներով:

Չնայած վերոնշյալին, մենք մեզ իրավունք ենք վերապահում մերժել, անվավեր ճանաչել կամ սահմանափակ օգտագործել այս կայքը` ներառյալ կայքի բովանդակության վերարտադրումը: Այնուամենայնիվ, մեր պարտականությունը չէ որոշելը, թե ինչ է նշանակում կայքի «արդար օգտագործում»-ը այն մարդկանց համար, ովքեր օգտվում են կայքի նյութերից: Դա հանդիսանում է օգտվողի պատասխանատվությունը: Նաև, մենք պարտավոր չենք լրացուցիչ մեջբերումներ կամ երաշխիքներ տրամադրել, որ նյութերը զտված են այլընտրանքային օգտագործման համար: Այս պատասխանատվությունը նույնպես ընկնում է օգտագործողի վրա: Սակայն, Եկեղեցին իրավունք է վերապահում կանխելու իր նյութերի հեղինակային իրավունքի խախտումը և օրենքով մեկնաբանելու «արդար օգտագործում»-ը:

Վարքագծի կանոններ

Դուք համաձայնվում եք, որ որպես անհատ կամ հավաքական ուժ չեք տեղադրի կամ ներկայացնի այս կայքում այլ օգտվողների համար վիրավորական կամ վնասակար տեղեկություններ, հանդես չեք գա մեկ այլ օգտվողի անունով, թաքցնելու համար Ձեր ինքնությունը կամ ներգրավելու համար ուրիշին նման գործողության մեջ: Դուք համաձայնվում եք, որ ոչինչ չեք անի խանգարելու համար տվյալների մուտքն ու ելքը այս կայք, ազդելու այս կայքի ծառայությունների և աշխատանքի վրա կամ շրջանցելու մեր կողմից կիրառվող որևէ օգտագործման կամ վերահսկման օրենք: Դուք գիտակցում եք, որ Ձեր կողմից վնասակար կամ վիրավորական գործողությունները կարող են հանգեցնել այս կայքից օգտվելու Ձեր իրավունքի դադարեցմանը և ընդեմ Ձեզ դատական հայցի հարուցմանը:

ՀՂՈՒՄՆԵՐ

Ձեր իսկ հարմարության համար այս կայքը կարող է պարունակել հղումներ դեպի այլ վեբ կայքեր: Այս կայքերը չեն շահագործվում կամ վերահսկվում մեր կողմից, և մենք պատասխանատու չենք նրանց բովանդակության համար: Թեև, մենք բարեխղճորեն ջանք ենք գործադրել հղելու միայն ճաշակով և պատշաճ կայքեր, այնուամենայնիվ, ոմանք կարող են պարունակել անպարկեշտ կամ տհաճ նյութեր: Եթե դուք այս կայքը օգտագործելիս գտնեք այդպիսի նյութեր, խնդրում ենք անհապաղ տեղյակ պահել մեզ:

Մենք կարծում ենք, որ նրանք`ովքեր տեղեկությունները հասանելի են դարձնում համացանցում, ակնկալում են, որ դա կլինի հրապարակայնորեն և լայնորեն մատչելի: Հետևաբար, մենք կարծում ենք, որ հղումները այլ կայքեր իրավաբանորեն թույլատրելի է և համահունչ է համացանցից օգտվողների ակնկալիքների հետ: Սակայն, եթե որևէ կայքի մուտքը սահմանափակվի, ապա կայքի օպերատորը պետք է ժամանակին մեզ տեղյակ պահի:

Իրավասություն և գործող օրենք

Այս պայմանագիրը կկառավարվի Ամերիկային Միացյալ Նահանգների Յուտա Նահանգի օրենքներով, ինչ վերաբերում է համաձայնագրերին, որոնք կնքվել են, և պետք է լիովին ի կատար ածվեն նահանգում, առանց հաշվի առնելու օրենքների բախման որևէ սկզբունք: Այս համաձայնագիրը գործի մեջ դնող ցանկացած գործողություն կամ այս կայքի հետ կապված ցանկացած հարց կբերվի Յուտայի Սոլթ Լեյքի շրջանի նահանգային կամ դաշնային դատարաններ, և սույնով դուք համաձայնում եք և ընդունում եք նման դատարանների անձնական իրավասությունը որևէ նման գործողություն վիճարկելու նպատակով: Եթե այս համաձայնագրի որևէ դրույթ անօրինական, անվավեր կամ ուժը կորցրած է ամբողջովին, կամ մասնակի, դա չի ազդում մնացած դրույթների վրա, եթե մենք որոշում ենք, որ անվավեր կամ ուժը կորցրած դրույթը համաձայնագրի հիմնական պայման է, այդ դեպքում մենք կարող ենք մեր հայեցողությամբ փոփոխել համաձայնագիրը:

Պատասխանատվության սահմանափակումները

Մենք պատասխանատվություն չենք կրում հատուկ կամ հետևանքային վնասների համար, որոնք առաջանում են այս կայքի կամ հղված կայքերի նյութերը օգտագործելու կամ օգտագործել չկարողանալու պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակված, կորսված շահույթը, բիզնեսի ընդհատումը և ծրագրերի կամ տեղեկատվության մշակման ձեր համակարգի այլ տվյալների կորուստը: Ոչ մի դեպքում ձեր հանդեպ մեր ընդհանուր վճարման պատասխանատվությունը բոլոր վնասների, կորուստների և գործողությունների պատճառների համար չպետք է գերազանցի ձեր կողմից վճարված գումարին, նման բանի առկայության դեպքում, այս կայք կամ հղված կայք մուտք գործելու համար:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ՀՐԱԺԱՐՈՒՄ

ԱՅՍ ԿԱՅՔԻ ԵՎ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՀՂՎԱԾ ԿԱՅՔԻ ՆՅՈՒԹԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԻՆՉՊԵՍ ՈՐ ԿԱՆ» ԵՎ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԻ ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ: ԼԻՈՎԻՆ ԸՍՏ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ, ՄԵՆՔ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ, ԲԱՑԱՀԱՅՏ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՎՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ, ԲԱՅՑ ՉՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՈՒ ՈՐՈՇԱԿԻ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԵՆԹԱԴՐՎՈՂ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ: ՄԵՆՔ ՉԵՆՔ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ, ՈՐ ԱՅՍ ԿԱՅՔՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԸ ԿԳՈՐԾԵՆ ԱՆԽԱՓԱՆ ԵՎ ԱՆՍԽԱԼ, ՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՇՏԿՎԵՆ, ԱՅՍ ԿԱՅՔԸ ԿԱՄ ԱՅՆ ՄԱՏՉԵԼԻ ԴԱՐՁՆՈՂ ՍԵՐՎԵՐԸ ԶԵՐԾ ԵՆ ՎԻՐՈՒՍՆԵՐԻՑ ԿԱՄ ԱՅԼ ՎՆԱՍԱԿԱՐ ՏԱՐՐԵՐԻՑ:

ԱՊՐԱՆՔԱՆԻՇԵՐ

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Եկեղեցի», «Լիահոնա» «Մորմոնի Գիրք» և «Մորմոն» Intellectual Reserve, Inc.-ի ապրանքանիշներն են:

Հարցեր և Հեղինակային իրավունք

Եկեղեցու հեղինակային նյութերի վերաբերյալ հետագա աջակցության կամ տեղեկության համար կարող եք դիմել Եկեղեցու Մտավոր սեփականության գրասենյակին`

Հեռախոս. 1-801-240-3959 կամ 1-800-453-3860, ներքին. 2-3959

Ֆաքս. 1-801-240-1187

Է-փոստ. cor-intellectualproperty@ldschurch.org

Եկեղեցու հեղինակային իրավունքների օգտագործման համար, խնդրում ենք լրացնել համապատասխան հայտը.

Ընդհանուր հայտերի համար. Հեղինակային իրավունքի պահանջագրի ձև

Ձեռագիր օգտագործվող նյութերի համար. Ձեռագրի համար Հեղինակային իրավունքի պահանջագրի ձև

Երաժշտական մշակումների ստեղծման համար. Երաժշտական մշակումներիի համար Հեղինակային իրավունքի պահանջագրի ձև

Պահանջագիրը և նրանում նշված ցանկացած այլ անհրաժեշտ նյութ կարող է ուղարկվել.

Attention: Licensing
Intellectual Property Office
50 East North Temple Street
Salt Lake City, Utah 84150-0018

Դուք կարող եք ձևաթուղթը ֆաքսով կամ Է-փոստով ուղարկել ֆաքսի կամ Է-փոստի վերը նշված հասցեներով:

Ուշադրություն. Ոչ առևտրային նպատակով կատարված պատվերի պատասխան ստանալու մոտավոր ժամկետը երկուսից չորս շաբաթ է, իսկ առևտրային նպատակներով կատարված պատվերների համար պահանջվում է չորսից վեց շաբաթ:

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ` 21 փետրվարի, 2012թ.

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.